Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն

Վերապատրաստել առողջապահության ոլորտի մասնագետներին. հաշմանդամություն ունեցող երեխաներին հաստատություններում տեղավորելու պրակտիկան Հայաստանում

Առողջապահության ոլորտի մասնագետները հաճախ սոցիալական ճնշում են գործադրում հաշմանդամություն ունեցող երեխաներ ծնողների վրա՝ ստիպելով նրանց հրաժարվել երեխայից ծնվելուց անմիջապես հետո: Այս զեկույցը նպատակային միջամտության անհրաժեշտության մասին է և առաջարկում է վերապատրաստել ոլորտի մասնագետներին, մասնավորապես՝ ծնողների հետ պրոֆեսիոնալ և անկողմնակալ հաղորդակցվելու պատասխանատվության տեսանկյունից:
Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների ընտանիքահենք խնամքի ինստիտուտը կայացնելու ուղղությամբ։Այս վերլուծության նպատակն է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության կազմակերպման հնարավորությունները և առաջարկներ ներկայացնել Հայաստանում այս ինստիտուտը զարգացնելու համար։