Ani Nazaryan

Անի Նազարյան

Անի Նազարյանը մուլտիմեդիա լրագրող է, ոլորտում է շուրջ տասը տարի: Վերջին շրջանում մասնագիտական կարողությունները զարգացնում է գիտական լրագրության ուղղությամբ՝ փորձելով վեր հանել խնդիրներ, որոնց լուծումը կարող է վերափոխել Հայաստանում գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգը: Հասարակագիտության և հանրային կապերից ստացած գիտելիքները ներկայում ծառայեցնում է այնպիսի նախագծերի համակարգմանը, որոնք նպաստում են Հայաստանում գիտության հանրայնացմանը: