Nane Petrosyan

Նանե Պետրոսյան

Նանե Պետրոսյանը լրագրող է, աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական-վերլուծական ծրագրում։ Զբաղվում է քաղաքական և տարածաշրջանային լրատվության լուսաբանմամբ։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2021թ-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» բութքեմփին, որից հետո սկսել է զբացվել տեխնոլոգիական լրագրությամբ։

Գիտանորարարական ընկերությունները Հայաստանում․ ի՞նչ խնդիրներ են դրանք լուծում

Գիտանորարարական (Deep Tech) ընկերությունները ստեղծում են ժամանակակից աշխարհում առկա խնդիրների լուծմանը նպաստող բեկումնային տեխնոլոգիաներ։ Գիտական հենք ունեցող լուծումը կարող է փոխել շուկայում առկա «ստատուս քվոն»՝ ստեղծել նորը կամ ոչնչացնել գոյություն ունեցող շուկաները։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել Հայաստանում հավակնոտ խնդիրներ լուծող և աշխարհին հավելյալ արժեք տվող երկիր դառնալու համար։