Ani Gevorgyan

Անի Գևորգյան

Անի Գևորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) և ժնևյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում և այլուր։

Մեր ժամանակի կարման. ապրել ու ստեղծել պատերազմի հետ

Պատերազմի մեջ և դրա հետևանքների հետ ապրելը մեծ ուժ և հոգեկան ջանքեր է պահանջում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանը ներկայացնում է արվեստագետների, ովքեր վստահ են՝ անհրաժեշտ է ոչ թե փախչել իրականությունից, այլ ապրել պատերազմի հետ:

Նրանք անօգնական չե՛ն

Նրանք անօգնական չե՛ն

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում տարբեր վիրավորումներ ստացած անձինք թեև դժվարությամբ, սակայն փորձում են հաղթահարել տեղի ունեցածը։ Լուսանկարիչ Անի Գևորգյանը ներկայացնում է նրանցից մի քանիսի պատմությունը։

Աշխատանքով փարատվողները

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից շատերը, ի հիշատակ իրենց որդիների, նախաձեռնել են գործեր, որոնք ոչ միայն կրում են տղաների անունները, այլև հանրային բարիք ու հոգատարություն ստեղծում` իրականացնելով այն ցանկություններն ու երազանքները, որոնք տղաներն իրականացնել չհասցրին: