Պատերազմը կոլեկտիվ տրավմա է ձևավորում, անկախ անձի ներգրավվածությունից և մասնակցության աստիճանից: Հոգեթերապևտ և Գեշտալտ թերապևտ Մարինա Սերոբյանը պատմում է հոգետրավմայի առանձնահատկությունների և դրա դրսևորումների մասին:
Միրզոյան գրադարանի պատմությունը սկսվեց 100 գրքից և երևանյան հին բակերից մեկում: Ֆոտոլրագրող Կարեն Միրզոյանը պատմում է գրադարանի կայացման և կից գործող սրճարանի մասին և ոչ միայն:
Մտեք երևանյան ցանկացած բակ ու նայեք շենքերի ֆասադներին ու տեսեք, թե ոնց ամեն քաղաքացի իր հերթին ձևափոխել է Երևանը։ Snkh ճարտարապետական ստուդիոյի հիմնադիրներ Աշոտ և Արմինե Սնխչյանները պատմում են շինարարության, ճարտարապետության և Երևանի մասին։
Նոյեմբերի 16-ի Ադրբեջանական կողմի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում տարածվեց մեծ քանակությամբ ապատեղեկատվություն և կեղծ լուրեր։ Media.am փաստեր ստուգող լրագրող Օֆելիա Սիմոնյանը խոսում է գերիների քրեական պատիժների, չստուգված լուրերի եւ Ադրբեջանական կողմի առցանց արշավների մասին։
Այս տարածքում հավաքվելու համար նախապայմաններ չկան, բացի մեկից՝ վերաբերվիր սեփական տանդ պես։ Վահան Ստեփանյանը պատմում է ինչ է Ռամբալկոշեն, նրա հիմնադրման և մշակութային գործունեության մասին։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի համահեղինակ Սարգիս Խանդանյանը պատմում է, թե ինչու կարիք կար նախագիծը առաջադրել և ինչին է միտված վերոնշյալ նախագիծը։
2001 թվականից սկսած մի խումբ լրագրողներ սկսել են համագործակցել և Հայաստանում հիմք դրել հետաքննական լրագրությանը, որոնց գործունեությունը նշանակալի փոփոխությունների արդյունք է դարձել: Հետքի խմբագիրներից Լիանա Սայադյանը պատմում է հետքի անցած ճանապարհի մասին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ լայն քննարկումներ ծավալվեցին, Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավոր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը խոսում է զեկույցի պարունակության և կարևորության մասին։
Ամեն տարի մեկնարկում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը, որն այս տարի տեղափոխվել էր հոկտեմբերի 3-10ը, փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը պատմում է փառատոնի ծրագրի ընտրության և փառատոնի մասին:
Համավարակի պատճառով ընդհատված ստեղծագործական ընթացքը Սևանա Չագրեանը և Հրայր Քալեմքէրեանը տեղափոխեցին օնլայն հարթակներ։ Նրանք արեւմտահայերենով ստեղծում են «Ակուլ-Տուկուլը»՝ կրթական հաղորդումներ երեխաների համար, ինչպես նաև «Ալնիս-Բալնիսը»՝ պատանիների համար։
EVN Report’s mission is to empower Armenia, inspire the diaspora and inform the world through sound, credible and fact-based reporting and commentary. Our goal is to increase public trust in the media. EVN Report is the media arm of EVN News Foundation registered in the Republic of Armenia in 2017.
SUPPORT INDEPENDANT JOURNALISM