Ըստ սկզբնական ուսումնասիրությունների սթոք շուկան վաղուց կորցրել է իր դերը։ Կան մարդիկ, ովքեր այդպես չեն մտածում և ոչ միայն չեն մտածում, այլև շուկան փոխում են։ Տեխնիկական մասով տնօրեն Վլադիմիր Խոեցյանը պամում է Wirestock-ի հիմնադրման, անցած ճանապարհի և կառուցվածքի մասին։
Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացնում է Աֆղանստանում ծավալված վերջին իրադարձությունների պատկերը և քննարկում Թալիբների ներքին և արտաքին քաղաքականության զարգացման հեռանկարները և հավանական տարբերակները։
Հայերեն ծառադարան ծրագրի ղեկավար Մարատ Յավրումյանը պատմում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից ֆինանսավորված բնական լեզվով տեքստերի մեքենական վերլուծության համակարգերերի ստեղծման գործընթացի և հայերենը՝ թվային հարթակում ավելի գործածելի և մատչելի դարձնելու, ինչպես նաև մեծ կազմակերպությունների հետ համագործակցելու տարբերակների մասին։
Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության նորաստեղծ վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը խոսում է Երևանում սոցիալական պաշտպանության նոր համակարգի, վերջերս «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներն ավարտած շուրջ 60 սոցիալական աշխատողների և նրանց հետագա գործառույթների, ինչպես նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի աջակցությամբ քաղաքացիների բազմապիսի խնդիրներին նոր մոտեցումներ ցուցաբերելու կարևորության մասին:
Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խոսում է հետընտրական զարգացումների, սպասվելիք ութերորդ գումարման ժողովի, ինչպես նաև իր կողմից համահեղինակած վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված` "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքում ընդունված փոփոխությունների և լրացումներ կատարելու նախագծի, դրա կարևորության և անհրաժեշտության մասին:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը խոսում է վերջին տարիներին Երևան քաղաքում աղբահանման և հին վերելակների խնդիրների և դրանց լուծումների, աղբի տեսակավորման պիլոտային ծրագրի, քաղաքաշինության և դրանից բխող խնդիրների, Երևանի գերծանրաբեռնավածության, ինչպես նաև տրանսպորտի խնդրի և սպասվելիք նոր փոփոխությունների մասին:
«Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը խոսում է Բուն TV-ի գործունեության, ապագա նախաձեռնությունների, հայկական լրատվական դաշտի թերությունների ու անելիքների, Հայաստանում բանավեճի մշակույթ ձևավորելու, ինչպես նաև քաղաքացիների հասարակություն ունենալու անհրաժեշտության մասին:
Աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը խոսում է Հայաստանի և Ադրբեջանի` Խորհրդային Միության կազմում գտնվելու ժամանակ գծված սահմանների, Խորհրդային Միության ղեկավարների սահմանային քաղաքականության, Կարմիր Քուրդիստանի չեղարկված ծրագրի և դրա պատճառած տարածքային կորուստների, անկլավների առաջացման և այլնի մասին:
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում կրած ծանր պարտությունը և ներքաղաքական իրավիճակը շարունակում են հասարակությանը պահել ծայրահեղ հուզական վիճակում: Այսօր դեռևս պատերազմի սուգից դուրս չեկած հասարակությունը առերեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի անկանխատեսելի հետևանքները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ներկայիս ժողովրդավարության վրա: Քաղաքագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Եվգենյա Պատուրյանը խոսում է հասարակության հուզական վիճակի և երկրի քաղաքական դաշտի, ժողովրդավարության, ինչպես նաև քաղաքացիների` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարևորության մասին:
Մայիսի 13-ից ի վեր Հայաստանի Հանրապետության տարածք անօրինական կերպով հատած Ադրբեջանական զինված ուժերը մինչ օրս գտնվում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշակի հատվածներում: Չնայած որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին` ստեղծված իրավիճակին համապատասխան լուծում տալու նպատակով, իրադրությունը սահմանին շարունակում է լարված մնալ: Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը խոսում է ստեղծված իրավիճակում արևմտյան երկրների արձագանքի, Ադրբեջանի վարած քաղաքականության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու և սահմանին հնարավոր զարգացումների մասին:
EVN Report’s mission is to empower Armenia, inspire the diaspora and inform the world through sound, credible and fact-based reporting and commentary. Our goal is to increase public trust in the media. EVN Report is the media arm of EVN News Foundation registered in the Republic of Armenia in 2017.
SUPPORT INDEPENDANT JOURNALISM