Susanna Harutyunyan

Սուսաննա Հարությունյան

Սուսաննա Հարությունյանը մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է և բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր։ Նրա «Ագռավները Նոյից առաջ» վեպը և համանուն ժողովածուն արժանացել են Հայաստանի նախագահի մրցանակին։ «Ագռավները Նոյից առաջ» վեպը թարգմանվել է անգլերեն և 2011-ին լույս է տեսել Լոնդոնում, նրա «Ներդաշնակությունը» պիեսը թարգմանվել է պարսկերեն և բեմադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունում։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համագործակցությամբ Հարությունյանը հիմնել է արձակագիրների «Կայրան» ակումբը և համանուն գրական հանդեսը։

House of Horror

«Սարսափ» տունը

Այս «ճշմարիտ, բայց ոչ իրական պատմության» մեջ Վերդյանները չեն անհանգստանում, որ իրենց գնած տունը, ըստ ամենայնի կիսելու են ուրվականների և չար ոգիների հետ: Նրանց անհոգության պատճառը չապազանց մարդկային է: