Seda Grigoryan

Սեդա Գրիգորյան

Սեդա Գրիգորյանը կինոռեժիսոր է։ 2018 թվականից նա Հայաստանում Creative Europe Desk-ի ղեկավարն է։ Նա աշխատել է ՍիվիլՆեթ հեռուստաընկերությունում՝ որպես տեսահոլովակների ռեժիսոր և մի քանի վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր։

Yerevan’s Christian Heritage

Երևանի քրիստոնեական ժառանգությունը

Երևանը քրիստոնեական հարուստ ժառանգություն ունի, որը, սակայն, քիչ քննարկվող թեմաներից է։ Սեդա Գրիգորյանը ներկայացնում է հեթանոսական թագավորության հինավուրց թագավորական կեցավայրից մինչև առաջին քրիստոնյա ազգի մայրաքաղաքի քրիստոնեական ավանդույթներն ու ժառանգությունը:

Zabel Yesayan: The Hope for Justice Hidden in a Matchbox

Զաբել Եսայան․ արդարության հույսը՝ լուցկու տուփին ի պահ տված

Սեդա Գրիգորյանն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվում գտնվող Զաբել Եսայանի դատավարության փաստաթղթերը՝ 1939-ի գնդակահարության դատավճիռը, 1957-ի հետմահու արդարացվումը։ «..․ ես ավելի դժբախտ եմ, քան որևէ հանցագործ կին», դատարանում հայտարարել էր Եսայանը: