EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Նյմ 14, 2018

Տիգրան Գևորգյան․ կոտրելով կարծրատիպերը

Kushane Chobanyan

Հատուկ Օլիմպիադայի աշխարհի խաղերի լողի երկակի չեմպիոն, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի շրջանավարտ, խոհարար ու դիմահարդար Տիգրան Գևորգյանն աշխատում է «TMM»՝ «Սովորեցրու ինձ ավելին» կենտրոնում որպես հատուկ մանկավարժի օգնական: Քսանչորսամյա երիտասարդն ունի Դաունի համախտանիշ, իսկ կենտրոն հաճախող երեխաների թվում կան աուտիզմ, դաունի համախտանիշ, մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց երիտասարդ մասնագետը սովորեցնում է խոսել, տարբերել գույներն ու կենդանիները, գրել, հաշվել ու այլ հմտություններ: Մեր երկրում նման երևույթը՝ Դաունի համախտանիշ ունեցող մարդուն վստահել երեխաներին, այն էլ կրթելու նպատակով, չսլված բան է, բայց Տիգրանն արդեն սովորել է կարծրատիպեր կոտրել. դարձել է լողի աշխարհի չեմպիոն, անգամ սկսել է դիմահարդարում սովորել՝ բոլորովին ուշադրություն չդարձնելով այն կարծիքին, թե դիմահարդարումը «կնոջ մասնագիտություն» է:

Տիգրանին հաճախ կարելի է տեսնել մետրոյում. գտնում է աշխատանքի: Ասում է, որ հաճախ մետրոյում մարդիկ սկսում են խոսեցնել իրեն. ո՞վ է, ինչո՞վ է զբաղվում, նա էլ սիրով պատասխանում է: Երիտասարդը վստահեցնում է, որ մարդիկ ավելի բարյացակամ ու սիրալիր են դարձել, փորձում են օգնել, ուրախանում են հաջողություններով: Մետրոյով աշխատավայր գնալ շատ է սիրում, քանի որ քաղաքային թոհուբոհից այն բավական հեռու է, բայց այդ փոխադրամիջոցը, Տիգրանի բնորոշմամբ, արագություն է պահանջում, այնպես որ, կես կատակ կես լուրջ մետրոյից օգտվողներին խորհուրդ է տալիս արագաշարժություն սովորել:

Մի քանի ամիս առաջ էր, երբ Տիգրանին «TMM» կենտոնի հիմանդիր Լենա Հարությունյանն առաջարկեց փորձել հատուկ մանկավարժի օգնական աշխատել՝ վստահ լինելով, որ նա կենտրոն հաճախող երեխաների կյանքը փոխելու է: Փորձեցին ու ստացվեց: Տիգրանը մտնում  է «TMM», ողջագուրվում բոլորի հետ, համբուրում սրահում գտնվող բոլոր ներկաներին ու արհեստավարժ մասնագետին բնորոշ հմտությամբ  անցնում աշխատանքի: Սկզբում թվերը, հետո գույները, կենդանիներն ու այսպես շարունակ: Երբեմն կարելի է լսել Տիգրանի բարձր ձայնը, երբեմն՝ հոգոցը, երբեմն՝ ուրախ բացականչությունը, սակայն ինչ էլ լինի, նա երեխաներին է սիրում, երեխաներն՝ իրեն:

Տիգրանը սիրած աղջիկ ունի, որի անունը չի ցանկանում հրապարակել: Վստահ է, որ մի օր ամուսնանալու են, մեկնելու են Լոնդոն հանգստի ու անպայման վերադառնալու են Հայաստան: Տիգրանը մեկ երազանք ունի, որ աշխարհի բոլոր մանկատներն ու ծերանոցները փակվեն ու որ մարդիկ ընտանիք ունենան:

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ