Arevik Ohanyan

Արևիկ Օհանյան

Արևիկ Օհանյանը 2022 թվականից բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) է Հայաստանում` նշանակված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ։ 2020-2024 թվականներին եղել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի անդամ։ Ունի ավելի քան 15 տարվա փորձ կրթության կառավարման, որակի ապահովման և կրթության միջազգայնացման ոլորտներում։ Նա «Եվրասիա միջազգային համալսարան»-ի և «Օհանյան կրթահամալիր»-ի հիմնադիրների խորհրդի անդամ է։ Օհանյանը նախաձեռնել և ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են բարձրագույն կրթության բարեփոխումներին, կառավարման և բովանդակային նորարարությունների ներդրմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Արևիկ Օհանյանը ներկայումս ԱՄՆ Բոստոն Քոլեջի Բարձրագույն կրթության կառավարման ծրագրի դոկտորանտ է։

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի որոշ դրույթների կիրառման արդյունքում վտանգվելու են բուհական համակարգի մի շարք կարևոր հիմնարար սկզբունքները, կարծում են կրթության փորձագետներ Արևիկ Օհանյանն ու Ռուբեն Մարկոսյանը և առաջարկում այլընտրանքներ։