Sona Martirosyan

Սոնա Մարտիրոսյան

Սոնա Մարտիրոսյանը 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի կոչում, այնուհետև կրթությունը շարունակել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում։ 8 տարի առաջ թողնելով խմբագրական աշխատանքը՝ որպես անկախ լրագրող սկսել է համագործակցել մի շարք տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ, հիմնականում անդրադառնալով սոցիալական և մարդու իրավունքների հիմնահարցերին։ Զուգահեռաբար դասավանդում է ԵՊՀ–ում՝ ժուռնալիստի վարպետություն և սոցիալական քաղաքականություն առարկաները։ Մեդիագրագիտության, պատմասացության և սոցիալական մեդիայի դասընթացներ է պատրաստում և իրականացնում միջազգային կազմակերպությունների համար։

Ժողովրդագրական պատկեր. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դեպոպուլիացիա է գրանցվել

Ժողովրդագրական պատկեր. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դեպոպուլիացիա է գրանցվել

Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1.6 ծնունդ մեկ կնոջ համար: Այս տարի հանրապետության հինգ շրջաններ գրանցել են ավելի բարձր մահացության, քան ծնելիության մակարդակ: Ամենաբարձրը Լոռու մարզում էր: Փորձագետների կարծիքով, ժողովրդագրական մակարդակը մտահոգիչ է:

Սեքսուալ դիսկուրս. խոսել անխոսելիի մասին

Սեքսուալ դիսկուրս. խոսել անխոսելիի մասին

Հայ հասարակական համերաշխությունը խաթարելու փորձված մեթոդներ կան: Դրանցից մեկը սեքսն է: Հասարակական դիսկուրսում սեքսը հակադրվում է գրեթե ամեն ինչին` կրոնին, սիրուն, ավանդական արժեքներին, անգամ հայրենիքին: Այս համատեքստում ստիպված եմ գուժել՝ Հայաստանում սեքս կա, և դա նորմալ է:

Page 2 of 2 1 2