EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Հլս 6, 2022

7×25 վրա

Վաղինակ Ղազարյան

Երբ փոքր էի, հրապուրված էի մեքենաներով։ Հիշում եմ, որ սովետական մեքենաների սրահից հատուկ հոտ էր գալիս՝ «ավտոյի հոտ»։ Առաջին անգամ նոր 06-ի սալոնում նստած ապրում էի ինձ համար նոր զգացողություն. ամրության, հնարավորության և ազատության զգացողությունները խառնվում էին քիմքիդ նստող կաշվի հոտին ու մոգական հմայք առաջացնում։ Այդ օրերից սկսեցի երազել «ավտո» ունենալու մասին։

2016 թվականն էր, երբ ծնվեց աղջիկս։ Առաջին անգամ հայր դարձա, ձեռք բերեցի իմ առաջին ավտոմեքենան՝ Suzuki swift-ը և նույն տարի էլ գործազուրկ դարձա։ Սկսեցի իմ մեքենայով տաքսի վարել։

Առաջին կանչն էր. երթուղու պատվերը Վահագնի թաղամասից դեպի Մալաթիա էր։ Առատ ձյուն էր տեղացել։ Տիկինը հրաժարվեց նկարվել` շպարի բացակայության պատճառով։

Երկրորդ կանչին Աջափնյակից Ավան պիտի գնայինք: Իմ առաջարկին՝ ֆոտոնկարվել, տղաները, որ ուղևորներս էին, հարցրեցին՝ կարո՞ղ են արդյոք դիմակով նկարվել։ Ասացի՝ այո, կարծելով, որ կենդանիների կամ դիմակահանդեսի դիմակների մասին է խոսքը, բայց robber-mask-ն անսպասելի էր։

Տաքսի վարելով` զուգահեռ իրականացնում էի նախագիծս. ուղևորին լուսանկարում էի մեքենայի սրահի հայելու միջից: Մինչ այդ ծանոթանում էի, զրուցում, ներկայանում էի` ով եմ, ստանում համաձայնություն լուսանկարելու, պատասխանում հարցերին, թե ինչու եմ տաքսի վարում։ Ներկայանալուց ինքս ինձ հաճախ ասոցացնում էի նախկինում հանդիպած տաքսիստներին, որոնք ընդհանուր մի գիծ ունեին։ Նրանցից շատերը սկսում էին պատմել իրենց մասին, թե բիզնես են ունեցել, կամ այսինչ մասնագետն են եղել, հաջողություններ ունեցել, բայց ձախողել են ու սկսել են ճարահատյալ տաքսի վարել։

Կանանց մի մասը հրաժարվում էր լուսանկարվել՝ շպարված չլինելու նույն պատճառաբանությամբ։ Նրանց համոզելու իմ զեղումները, որ այդպես ավելի բնական է կամ հետաքրքիր, բախվում էին մի «միստիկ», «զուգահեռ» իրականության, որտեղ ես վերապրում էի մանկության ընկերոջս այն թեզը, երբ ինձ հակադարձելիս անդրդվելի դեմքով ասում էր՝ «ինչ գիտես, որ տիեզերքը անսահման ա, կարող ա վերջում պատ ա, վրան էլ ֆիննական աբոյ»: Մինչև հիմա փորձում եմ պատկերացնել տիեզերքի վերջին պատը` ֆիննական պաստառով, ու հայտնվում եմ նույն անակնկալ փակուղում, որը նման է չշպարված կնոջ այն եզրույթին, որ իրականությունը լրիվ այլ է (երբ շպարված չես), քան կարող ես պատկերացնել։

Մի խոսքով, հասկացա, որ տղամարդիկ ավելի հեշտ են համաձայնում լուսանկարվել՝ թաքցնելով՝ իրենց դրա դուր գալու փաստը։ Թվում էր, որոշ տղամարդկանց համար լուսանկարվելը, նրանց եսը ծածուկ շոյող ակտ է, կանանց համար ծես, որին պետք է հետևողական պատրաստվել։

Տաքսի վարելու փորձն ինձ եկամուտ չբերեց, հատկապես, որ մեքենաս լիցքավորվում էր բենզինով, բայց այս նախագծի պատճառը դարձավ։

Երբ կրկին աշխատանքի անցա, այն շարունակեցի այլ ֆորմատով: 

Մեր տան հյուրերին, ճանապարհին հանդիպած ծանոթ-անծանոթի, հաճախ առաջարկում էի ուշ երեկոյան ինքս տուն տանել՝ տաքսի վարձելու փոխարեն, վերջում լուսանկարում էի իմ ուղևորներին։

Այս նախագծի ընթացքում ես բազմիցս հասցրեցի գործազուրկ դառնալ ու կրկին նոր գործի անցնել։ Իմ ուղևորների հետ անցնել (2019) քովիդի, (2020) պատերազմի, (2021-22) հետպատերազմյան ոլորանները։

Comment

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հոդվածների ընդունման կարգ
  • Կապ
  • Մեր մասին

Հետևեք մեզ





@ 2021 EVN Report. Բոլոր իրավունքները պաշտպանված են

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Ամսագիր

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ