EVN Report-ի «Սփիւռք» խորագրով ապրիլյան թողարկումն անդրադառնում է հայկական սփյուռքի իրականությանը: Մեր օրերում, բացի մշակույթից և հասարակական կյանքից, Հայաստան — Սփյուռք կապող օղակներից մեկը հայկական խոհանոցն է: Ինչպիսի՞ն է այսօր հայկական խոհանոցը, կարո՞ղ է արդյոք այն մերձեցման գործիք դառնալ Հայաստանի ու Սփյուռքի միջև: Արդյո՞ք բավարար կերպով բացահայտված է հայկական խոհանոցը և արդյո՞ք ծանոթ ենք մեր բաղադրատոմսերին: Բանաստեղծ, հաղորդավար Սոնյա Թաշչյանը և EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը մտորում են այս հարցերի շուրջ:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ