Anoush Begoyan

Անուշ Բեգոյան

Անուշ Բեգոյանը Լոնդոնում բնակվող իրավաբան և մարդու իրավունքների մասնագետ է, ունի հարուստ փորձ ժողովրդավարական կառավարման, համակարգային հաշվետվողականության և միջազգային զարգացման ոլորտներում: Նա աշխատել է մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում, «ՀՈԴՎԱԾ 19»-ում և «Ինթերնեշնլ Ալերթ»-ում: Նրա գործունեությունն ուղղված է Եվրասիական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությանը, թափանցիկության ապահովմանը և իրավունքի գերակայության ամրապնդմանը: Անուշը իրավագիտության մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի Քուին Մերի համալսարանից, քաղաքագիտության մագիստրոսի կոչում՝ Կենտրոնական եվրոպական համալսարանից, ինչպես նաև անցել է մարդու իրավունքների մասնագիտական վերապատրաստում Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում:

A Viral Scandal and the Line Between Privacy and Public Interest

Աղմկահարույց բացահայտումների և անձնական կյանքի ու հանրային շահի սահմանը

Որտե՞ղ է ավարտվում անձնական կյանքի գաղտնիությունը և սկսվում հանրային շահը։ Բարձրաստիճան հոգևորականի մասնակցությամբ տեսանյութի արտահոսքի առիթով Անուշ Բեգոյանը ներկայացնում է այն սկզբունքները, որոնք օգնում են տարբերակել իրավաչափ հանրային վերահսկողությունը աղմուկից ու շահարկումներից։