Haroutioun Khatchadourian

Յարութիւն Խաչատուրեան

Յարութիւն Խաչատուրեանը ճարտարագետ է Ecole Supérieur d'Electricité-ից (Supelec, Փարիզ, Ֆրանսիա), մասնագիտացած է տեղեկատվական տեխնոլոգիաների և նախագծերի կառավարման ոլորտում: 1984 թվականին, իր կարիերային զուգահեռ, Փարիզի INALCO-ում (Institut National des Langues et Civilizations orientales) պրոֆեսոր Ժան-Միշել Թիերիի մոտ նա ուսանել է հայ արվեստի պատմություն։ Այդ ժամանակից ի վեր, ավելի քան 30 տարի, Հայաստանում, Թուրքիայում և Իրանում խաչքարերի վերաբերյալ հետազոտություններ և դաշտային աշխատանքներ է իրականացնում։ Որպես անկախ հետազոտող՝ նա համահեղինակել երկու աշխատություն՝ «L'art des khatchkars, les pierres à croix arméniennes d'Ispahan et de Jérusalem» (Խաչքարի արվեստը, հայկական խաչքարեր Սպահանից և Երուսաղեմից), Փարիզ, Geuthner, 2014, թարգմանվել է հայերեն 2019-ին, և «Localités et biens cultuels arméniens dans la Turquie ottoman» (Տեղավայրերը և հայկական պաշտամունքային գույքը Օսմանյան Թուրքիայում), Փարիզ, OTC, 2016: Նա շարունակում է իր դաշտային աշխատանքները Հայաստանում և աշխատում է Կոտայքի մարզի խաչքարերի վերաբերյալ իր հերթական աշխատության վրա։

Ձայնագիր. Վերաիմաստավորենք մեր միջնադարյան գերեզմանոցները

Վերաիմաստավորենք մեր միջնադարյան գերեզմանոցները

Ճարտարագետ Յարութիւն Խաչատուրեանն անդրադառնում է հայաստանյան գերեզմանների խնդիրներին, ժամանակակից և միջնադարյան գերեզմանոցների տարածքների սահմանազատման կարևորությանն ու հիմնավորում միջնադարյան գերեզմանոցների վերաիմաստավորման կարևորությունը։