«Հայփոստի» սակագների բարձրացումը հարվածում է փոքր բիզնեսին
2020-ի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը թանկացնում է ծառայությունները։ 14 տարվա մասնավոր կառավարումից հետո «Հայփոստը» 2020-ին նորից անցավ պետական կառավարման։ Չնայած ծառայությունների թանկացումը բացատրվում է ֆինանսական դժվարություններով, ընկերությունը մեծ պլաններ ունի՝ նոր վարկային կազմակերպությունից մինչև երկնաքերի կառուցում։