Naira Mkrtchyan

Նաիրա Մկրտչյան

Նաիրա Մկրտչյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է անցումային հասարակություններին վերաբերող հիմնախնդիրներ, սոցիալական և հումանիտար գիտությունների իմացաբանական ու մեթոդաբանական հարցեր, ինչպես նաև արդարության ժամանակակից և հետկառուցապաշտական մի շարք քաղաքական տեսություններ:
DAAD/OSI, ASCN, KAAD, DAAD տրամադրած կրթաթոշակներով հետազոտություն է իրականացրել Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանում (Գերմանիա), Ֆրիբուրգի համալսարանում (Շվեցարիա): Ավելի քան քսան գիտական հրապարակումների հեղինակ է հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով, որոնց թվում «Սոցիալական ճանաչողություն» (Եր., 2019), «Կոնֆլիկտների սոցիոմշակութային պայմանավորվածությունը փոխակերպվող հասարակություններում» (Եր., 2009) գրքերը: Խմբագրել է նաև ռուսալեզու «Հետխորհրդայինը. դիսկուրսներ և պրակտիկաներ» (Եր., 2019) միջբնագավառային նշանակության հոդվածների ժողովածուն, թարգմանել Ջ. Բաթլերի, Գ. Չ. Սպիվակի, Ր. Րորթիի, Ս. Հոլի, Զ. Քլիֆորդի էսսեներ: Քաղաքական տեսության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի և մի շարք այլ բանախոսությունների հեղինակն է (ցուցադրված է Բուն TV համացանցային հարթակում):