Smbat Hovhannisyan

Սմբատ Հովհաննիսյան

Սմբատ Հովհաննիսյանը պատմաբան է, բանաստեղծ և թարգմանիչ։ Ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը։ Դասավանդում է նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնում (դոցենտ) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (հրավիրյալ դասախոս)։ Հեղինակ է մենագրության, երեք տասնյակից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, ինչպես նաև բազմաթիվ թարգմանությունների (Ռոլան Բարտ, Ժակ Դերրիդա, Ժան-Պոլ Սարտր, Ալբեր Կամյու, Յուրի Լոտման, Օսիպ Մանդելշտամ, Ռայներ Մարիա Ռիլկե և այլն)։

Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է պատմագրության, քաղաքակրթության, նշանագիտության և պատմության տեսությունների, նախաարդյունաբերական և արդյունաբերական դարաշրջանների հայ և համաշխարհային առևտրական կապիտալի պատմության հիմնախնդիրները: