Susina Khachatryan

Սուսինա Խաչատրյան

Սուսինա Խաչատրյանը մասնագիտությամբ լրագրող, հաղորդավար է։ Ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժինը։ 2021-ին ավարտել է նաև Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագիրը։ 2018-ից «ԱԹՎ» հեռուստաալիքով հեռարձակվող «Հաջողության բանաձև» հաղորդաշարի հաղորդավարն է։ Համալսարանում ուսանելու տարիներից սկսած աշխատել է «Ճամփորդ» շաբաթաթերթում, ինչպես նաև համագործակցել է տեղական և միջազգային մեդիա կազմակերպությունների հետ։ Հետաքրքությունների շրջանակում են մարդու իրավունքների լուսաբանումը, վավերագրական լուսանկարչությունը։ Այժմ աշխատում է նաև «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնում՝ որպես մեդիա ծրագրերի համակարգող։