Yelena Vardanyan

Yelena Vardanyan

Yelena Vardanyan is an international expert in the Ministry of Environment of the Republic of Armenia and serves as a consultant at Tetra Tech in the Market Liberalization and Electricity Trade (MLET) program, which aims to support the development of a new Armenian electricity market model. She was a Post Doctoral researcher at DTU Compute (Danish Technical University). She received her Masters degree from the department of Industrial Engineering & Systems Management, at the American University of Armenia (2007). Yelena holds a PhD in Electric Power Systems division, KTH (Royal Institute of Technology). Her research interests include renewable energy planning, electricity markets and its economics, distributed energy resources and its integration of power systems, application of stochastic and bi-level optimization as mathematical tools to solve current and future smart grid challenges.

Laying Off the Gas: Energy Security in Armenia

Էներգետիկ անվտանգությունը Հայաստանում

 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Էներգետիկ ոլորտը Հայաստանի գլխավոր հենասյուներից է ազգային զարգացման ծրագրերը, ինչպես և կայուն զարգացման նպատակներն իրագործելու ճանապարհին: Էլեկտրաէներգիայի հուսալի հասանելիությունը ապահով և արդյունավետ գործելու հնարավորություն է տալիս ձեռնարկություններին և արդյունաբերական սեկտորին ։ 1990-ականների սկզբից դեպի ծով ելք չունեցող Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ է. Վրաստանն ու Իրանը միակ ելքն են դեպի համաշխարհային շուկա: 1990-ականների առաջին տարիները, որոնք շատերի հիշողության մեջ մնացել են որպես մութ ու ցուրտ տարիներ, դառը դաս եղան էներգետիկ վստահելի պաշարների կարևորությունը գիտակցելու տեսանկյունից։ Laying Off the Gas: Energy Security in Armenia Վստահելի պաշարներ երաշխավորելը բարդ խնդիր է: Քանի որ Հայաստանը չունի արդյունաբերական ծավալների վառելիքային ռեսուրսներ, հանածո վառելիքի պահանջն ամբողջությամբ բավարարվում է ներկրման միջոցով: Բնական գազը երկրում սպառվող հիմնական վառելիքն է և վճռորոշ դեր ունի էլեկտրականության, տրանսպորտի և ջեռուցման համակարգերում։ 2016 թվականին հանածո վառելիքի սպառման 84.2%-ը բաժին է ընկել հենց բնական գազին: Բնական գազը ներմուծվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է ընդհանուր սպառման մոտ 84%-ը : Մնացածը մատակարարվում է Իրանից՝ Ռուսաստանին պատկանող խողովակաշարով: Ավելին, ռուսական կառավարությանն է պատկանում նաև Հայաստանի բնական գազի ներքին բաշխման ցանցը: «Գազպրոմ Արմենիան» մենաշնորհ ունի երկրում բնական գազի ներմուծման և բաշխման ոլորտում. ընկերության միակ բաժնետերը ռուսական «Գազպրոմն» է (վերջինիս բաժնետոմսերի կառավարող փաթեթը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը): Ի սկզբանե նախատեսվում էր, որ Իրան-Հայաստան գազատարը կունենա ավելի մեծ թողունակություն, ինչը թույլ կտար Հայաստանը վերածել իրանական գազը տարանցող երկրի։ Սակայն «Գազպրոմ Արմենիան» ձեռք բերեց նախագիծը, իսկ խողովակաշարի տրամագիծն այնքան կրճատվեց, որ այն այլևս մրցունակ չէ շուկայում ռուսական գազի համեմատ։ Հետևաբար, բնական գազի գնի բանակցություններում Հայաստանը