Zohrab Gevorgyan

Զոհրաբ Գևորգյան

Զոհրաբ Գևորգյանը ծնվել է Երևանում։ Երկար տարիներ աշխատել է որպես գիտաշխատող (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ) և միաժամանակ դասավանդել տարբեր դպրոցներում («Մխիթարյան կրթահամալիր», «Այբ» ավագ դպրոց) ու ԲՈՒՀ-երում (Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, այլազգի ուսանողների ֆակուլտետ)։ Ներկայումս դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կիլիկիայի հայկական պետությունը միջերկրածովյան առևտրի համակարգում, 13-14-րդ դդ․» թեմայով և հրատարակել համանուն մենագրություն։ Գիտական ուսումնասիրությունների շրջանակներն են միջնադարյան առևտրի, տնտեսության, առօրեականության, կնոջ հասարակական, իրավական դերի և պատմագիտական այլ ուղղությունները։

Կինը և իշխանությունը միջնադարում. Կիլիկյան Հայաստանի օրինակը

Կիլիկիայի հայկական պետության օրինակով Զոհրաբ Գևորգյանը ներկայացնում է միջնադարում կնոջ իրավական ազատություններն ու իրավունքները, ժամանակի ընթացքում կնոջ հասարակական դիրքի փոխակերպումների պատճառներն ու դրանց ընթացքը։