EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Տնտեսություն
Մրտ 31, 2021

Հայաստանի եվրասիական խոչընդոտները

Սուրեն Պարսյան
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

2020 թվականը ճգնաժամային էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրներում, ինչը, իր հերթին, պատճառ է դարձել փոխադարձ առևտրաշրջանառության կրճատման համար։ Հայաստանի տեսանկյունից մտահոգիչ է այն, որ եթե 2020-ին հանրապետության ընդհանուր արտահանումը նվազել է 3,9%-ով, ապա դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ կրճատումը կազմել է 8,3% կամ կրկնակիից ավելի։ Անշուշտ, փոխադարձ առևտրաշրջանառության նվազման վրա ազդել են նաև ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները։

Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը եվրասիական տնտեսական ինտեգրման առաջնային նպատակներից է, որի իրագործման անհրաժեշտ պայման է ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացումը՝ տեսական ու մեթոդաբանական համապատասխան հենքով, վարչարարական ու կազմակերպչական անհրաժեշտ գործիքակազմով։

2020-ին ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի արտաքին առևտրի կրճատման միտումը պայմանավորել են Ռուսաստանը և Ղրղըզստանը։ Բելառուսի և Ղազախստանի դեպքում աճ է գրանցել: Դեպի Բելառուս ավելացել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտահանումը, Ղազախստան՝ ոսկերչական իրերինը։ Ընդ որում, 2021-ին ԵԱՏՄ անդամ պետությունների հետ արտաքին առևտրաշրջանառության որոշակի աշխուժացում կարելի է սպասել՝ պայմանավորված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման ժամանակավոր արգելքով։

Ներկայումս ԵԱՏՄ ներքին շուկայում հաշվվում է 71 խոչընդոտ, որի կեսից ավելին (53,5%) սահմանափակումներ են միության օրենսդրության մեջ առկա բացերի պատճառով, 26,8%-ը խոչընդոտներ են, որոնք հակասում են Եվրասիական տնտեսական միության 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին, 19,7%-ը թույլատրված բացառություններ են։

2020 թ. Հայաստանի Հանրապետությունը որպես ԵԱՏՄ ներքին շուկայում առավել զգայուն խոչընդոտներ ներկայացրել է հետևյալ խնդիրները.

1-Պայմանավորված ՀՀ աշխարհագրական դիրքով՝ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում պահպանվում է Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ պետություններ փոխադրվող ապրանքների մաքսային հսկողությունը։ Մասնավորապես, Վերին Լարսի անցակետը հատելիս հայկական ապրանքների նկատմամբ իրականացվում է լիարժեք մաքսային հսկողություն, ինչպես երրորդ երկրների ապրանքների դեպքում է՝ բեռնում-բեռնաթափում, նմուշառում, փորձաքննություն, պահանջվում են լրացուցիչ փաստաթղթեր, օրինակ՝ ծագման երկրի սերտիֆիկատ (СТ-1), ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փորձաքննության ակտեր և այլն:

2-Ռոսսելխոզնադզորի 2016 թ. սեպտեմբերի 2-ի հրամանով դադարեցվել է հայկական սուջուխի և բաստուրմայի մատակարարումը ՌԴ տարածքի զգալի մի հատված։ Հայկական ծագման մսամթերքի մատակարարում թույլատրվում է միայն այսպես կոչված «կանաչ գոտիներ», որտեղ իրականացվել է դաբաղի դեմ պատվաստում։ Հայաստանյան տնտեսվարողները ստիպված են լինում հայկական սուջուխը և բաստուրման նախ օդային ճանապարհով հասցնել «կանաչ գոտիներ», ինչը 50-60%-ով թանկացնում է յուրաքանչյուր միավոր արտադրանքը, ապա միայն «կանաչ գոտում» ՌԴ անասնաբուժական վկայական ստանալուց դիստրիբյուտորների միջոցով մատակարարել ՌԴ ամբողջ տարածք՝ արդեն առանց խոչընդոտների։ Միևնույն ժամանակ նույն արտադրանքը մեծ քանակությամբ վաճառվում է թե՛ Մոսկվայում և թե՛ ՌԴ այլ քաղաքներում՝ առանց լաբորատոր փորձաքննության. այն ռուսաստանյան վաճառասեղաններին հայտնվում է այսպես կոչված «ճամպրուկային» եղանակով։

3-2020 թ. հունիսի 26-ից գործում է «Ռուսաստանի Դաշնությունում խաղողագործության և գինեգործության մասին» դաշնային օրենքը, որը հավելյալ և ավելի խիստ պահանջներ է սահմանում ալկոհոլային խմիչքների մակնշման նկատմամբ և հակասում է 2021 թ. հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Ալկոհոլային խմիչքների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին: Իրավիճակը շտկելու նպատակով 2020 թ. հոկտեմբերի 30-ին ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հմ. 52 կարգադրությունը, որով Ռուսաստանի Դաշնությանն առաջարկվել է կոնյակի թորանյութի և մրգային գինիների մասով փոփոխություններ կատարել ազգային օրենսդրության մեջ: Կոնյակի մասով փոփոխություններն արդեն գործում են, ռուսական առևտրային ցանցերը կրկին սկսել են ընդունել հայկական արտադրության կոնյակը: Գինիների մասով իրավիճակը դեռ անփոփոխ է։ Այս սահմանափակումների հետևանքով 2020-ին կրճատվել է Հայաստանի Հանրապետությունից ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Նշենք, որ 2020 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 160,1 մլրդ ՀՀ դրամի ալկոհոլային խմիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 12,9 տոկոսով կամ 15,9 մլրդ դրամով, այդ թվում՝ կոնյակ՝ 92,6 մլրդ դրամի (անկումը՝ 20,5%), խաղողի գինի՝ 10,1 մլրդ դրամի (անկումը՝ 24,7%), խնձորի և այլ պտղահատապտղային գինիներ՝ 44,9 մլն դրամի (աճը՝ 4,2 անգամ), գարեջուր՝ 9,3 մլրդ դրամի (անկումը՝ 11.2%):

Հարկ է նշել, որ չնայած վերոնշյալ խնդիրները ներկայումս կարգավորման տարբեր փուլերում են, ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների արագ և արդյունավետ վերացումը թույլ կտա ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառությունը, ինչը, իր հերթին, ավելի գրավիչ կդարձնի Եվրասիական տնտեսական միությունը որպես տարածաշրջանային ինտեգրման ուղղություն։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ