EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Տնտեսություն
Մրտ 27, 2024

Արդյոք մեր ֆինանսական սովորություններն ազդում են ապագայի ձևավորման վրա

Մաս 1

Սամսոն Ավետյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Ի հեճուկս ակնկալիքների՝ Հայաստանում նկատվում է բարձր տնտեսական աճ, եթե հաշվի առնենք երկրի ցնցումները վերջին մի քանի տարիներին: Անշուշտ, արտաքին գործոնները, ինչպիսիք են վաճառքի հոսքերի ուղիների փոփոխությունը և ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում տեխնիկական մասնագետների տեղափոխումը, ունեցել են որոշակի ներգործություն, սակայն աճի զգալի մասը պայմանավորված էր ներքին գործոններով: Արագ զարգացող բնակարանային տնտեսությունը, կառավարության ներդրումները ենթակառուցվածքներոմ, ինչպես նաև աշխատավարձերի բարեփոխումներն ու բարձրացումները հանրային ոլորտում համատեղ նպաստել են այս տնտեսական վերելքին:

Տնտեսական շրջափուլերը բնական երևույթ են երկրների մեծ մասում: Եթե ուսումնասիրենք ընթացիկ աճի յուրահատկությունները, ապա վերելքի ժամանակահատվածներն ամենևին էլ աննախադեպ չեն: Վերջին մի քանի տարիներին կառավարության բազմաթիվ քաղաքականությունները և տնտեսական բարեփոխումները պետք է ունենան երկարատև դրական ազդեցություն, հատկապես խաղի ավելի հավասար պայմաններ ստեղծելու և կրթության, գիտության ու ենթակառուցվածքների ոլորտում ծախսերն ավելացնելու գործում: Սակայն կան ավելի կարևոր ոլորտներ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ: Դրանք կարող են խնդիրներ հարուցել հետագա բարելավման համար և ստեղծել հնարավոր ռիսկեր: Օրինակ, անշարժ գույքի գների բարձրացումը, շինարարական ակտիվության ավելացումը, հիպոթեքային և սպառողական վարկերի աճը մոդել է, որը նկատվում է այլ երկրներում, հաճախ՝ ամենևին ոչ բարենպաստ արդյունքներով: Ըստ ամենայնի, սա գրավել է քաղաքական գործիչների ուշադրությունը:

 Անհրաժեշտ է զբաղվել տնտեսական կառուցվածքի և ներդրումային կողմնորոշման, մասնավորապես խնայողություների և ներդրումների ոլորտով: Կարիք չկա խորանալ տնտեսագիտության տեսության մեջ՝ հասկանալու համար, որ ապագա տնտեսական արդյունքները կախված են ընթացիկ ներդրումային միտումներից: Սա ներառում է ներդրումներ ենթակառուցվածքներում, հետազոտությունների և զարգացման, սարքավորումների և գիտության բնագավառներում:

Բայց երբ խոսքը վերաբերում է ներդրումներին, Հայաստանն այլ երկրների շարքում միջինում զբաղեցնում է 134-րդ տեղը, ինչը հիասթափեցնող արդյունք է: Միտումը պահպանվել է վերջին մի քանի տասնամյակներին: Այս թիվը փոքր-ինչ ապակողմնորոշող է, քանի որ ներդրումների մեծ մասը կազմում էին սփյուռքից կապիտալի ներհոսքը և մասնավոր ու հանրային ոլորտի միջազգային կազմակերպությունների տրամադրած գումարները: Եթե այս ներհոսքն ընդհանուր առմամբ դրական է, առանց դրանց՝ բարեփոխումների անհրաժեշտությունը շատ ավելի ակնհայտ է:

Արդյունքում, երկար տարիներ տնտեսությունը գերազանցապես հենվում էր սպառման և ներկրման վրա: Սուպերմարկետ կատարած կարճատև այցը ցույց է տալիս, որ տեղական արտադրության ապրանքներ գտնելը լուրջ խնդիր է: Այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քիմիական արդյունաբերությունը և սարքավորումները, չնայած որոշ բարեփոխումների, արդյունաբերական կարողություններն անհամեմատ փոքր են: Ավելորդ է ասել, որ այդ կարողությունները վճռական նշանակություն ունեն ազգային պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղված ջանքերի համար:

Բնականաբար, կարելի է հարցնել՝ ինչո՞ւ է այդպես: Երկու կարևոր գործոն մշտապես խոչընդոտում է տեղական արտադրությանն ու մրցունակությանը: Առաջինը սպառման և խնայողությունների տեղական սովորություններն են, երկրորդը՝ տարադրամի փոխարժեքը: Վերջինս խորությամբ չեմ ներկայացնի, սակայն հարկ է նշել, որ տարադրամի փոխարժեքը վերջին երկու տասնամյակում չափազանց կայուն էր: Սա ոչ միայն դժվարացնում էր արտահանումը, այլև տեղական ապրանքները դարձնում գերազանցապես անմրցունակ՝ ներմուծված ապրանքների և ծառայությունների համեմատ:

Ոչ պակաս կարևոր են ծախսերի և խնայողությունների հետ կապված սովորությունները: Մեր ապագան ձևավորվում է մեր ընթացիկ ներդրումներով, իսկ խնայողությունները միջոցներ են ապահովում այդ ներդրումների ֆինանսավորման համար: Ակնհայտ է, որ մեր խնայողությունները կա՛մ տեղաբաշխվում են բանկերում և վերածվում ներդրումային վարկերի, կամ ուղղակիորեն ֆինանսավորում են ներդրումները տարբեր ընկերություններից արժեթղթեր կամ պարտատոմսեր գնելու միջոցով: Հայաստանում այս խնայողություններով հաճախ ֆինանսավորվում են նորարարական և տեխնոլոգիական ստարտափեր. այս ոլորտը նույնպես խիստ կարևոր է: Նույնիսկ երկրից օտարերկրյա ներդրումների տեսքով որոշակի ֆինանսական արտահոսքի դեպքում մենք օգտվում ենք ավելի թույլ տարադրամի փոխարժեքից, ավելի ուժեղ արտահանումից և շահաբաժինների ու տոկոսների տեսքով արտասահմանից ստացվելիք եկամուտից: Տարիներ շարունակ սա հիմնարար մոտեցում է եղել բազմաթիվ երկրների համար ու նույնիսկ կիրառվում է ազգային մրցունակությամբ և արտահանման ծավալներով առաջատար երկրների կողմից:

Սակայն Հայաստանի խնայողությունների ցուցանիշները թույլ են. երկիրն ամբողջ աշխարհում զբաղեցնում է 149-րդ տեղը: Միջինում մենք խնայում ենք եկամտի 8 տոկոսը, իսկ շատերը՝ ավելի քիչ՝ տարբեր սոցիալական խմբերում եկամտի բաշխման պատճառով:

Լուսապատկերի հակառակ կողմում Չինաստանի և Սինգապուրի պես երկրներն են, որոնք ունեցել են աննախադեպ թռիչքային զարգացում: Արևելաեվրոպական և այլ երկրներում, որոնք ավելի մոտ են մեզ, խնայողությունները կազմում են 20-25 տոկոս:

Հայաստանի դեպքում սահմանափակ խնայողությունները հանգեցրել են հասանելի կապիտալի նվազեցման, ավելի բարձր տոկոսադրույքների և վերջնարդյունքում՝ ցանկացած ներդրումային նախագծի շահույթի նվազագույն շեմի զգալի բարձրացման: Ինչո՞ւ ներդրում անել 10 տոկոս եկամտաբերությամբ բիզնեսում, եթե կարելի է նույնպիսի տոկոսադրույք ստանալ բանկային դեպոզիտից:

Հարկ է նշել, որ հանրային քաղաքականությունն աստիճանաբար փոխվել է: Օրինակ, մոտ մեկ տասնամյակ առաջ ներդրված կենսաթոշակային բարեփոխումը կարևոր քաղաքական քայլ էր: Սպասվող պարտադիր առողջապահական բարեփոխումը քաղաքականության ևս մի ուղղություն է, և ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա թե՛ խնայողության, թե՛ առողջապահության և թե՛ արտադրողականության արդյունքների վրա:

Ավելի լայն ռազմավարությունը, օրինակ, ներդրումների ավելացումը կրթության և գիտության ոլորտում, պետք է նպաստեն նորարարությանն ու բարձրացնեն տեղական ապրանքների մրցունակությունը: Սակայն այս նախաձեռնությունների համար ժամանակ է պետք: Խիստ կարևոր է հիշել, որ նույնիսկ Հայաստանի տնտեսության ներսում նորարարության և արտադրողականության ավելի բարենպաստ պայմաններում պարտադիր չէ, որ դա երաշխավորի տեղական արտադրության և արտահանման բարելավում: Արտադրողականության ավելացումը կարող է նպաստել սպառմանը և ներկրմանը՝ շնորհիվ ավելի բարձր եկամուտի: Սպառողամետ երկրների որոշակի հետազոտություններ վկայում են այդ մասին: Ուստի ֆինանսական սովորությունները նույնպես զգալի դեր են խաղում:

Այսպիսով հանգում ենք գլխավոր կետին: Կապիտալի հասանելիությունը և ցանկալի տնտեսության ձևը մեծապես կախված են մեր անհատական և հավաքական գործողություններից: Մեր ամենօրյա ընտրությունը նշանակություն ունի: Ծախսերի և խնայողությունների առավել գիտակցված սովորությունները ոչ միայն ավելացնում են կապիտալի հասանելիությունը՝ կրճատելով ֆինանսավորման ծախսերը և հանգեցնելով ավելի շատ ներդրումային ծրագրերի և զբաղվածության, այլև բերում անձնական շահույթ: Այս սովորություններն անբաժան են երկարաժամկետ մտածողությունից, անձնական հարստության ստեղծումից և ֆինանսական անվտանգությունից: Բացի այդ, կարող ենք ինքներս որոշել, թե որ գործունեությանը ֆինանսավորենք և աջակցենք:

Երկրների տվյալների հետ մեկտեղ դժվար չէ ոչ պաշտոնական փաստեր գտնել առ այն, թե հասարակական և մշակութային նորմերն ինչպես են ազդում ֆինանսական սովորությունների վրա, որոնք էլ իրենց հերթին ներգործում են ներդրումների և ազգային բարօրության վրա: Ֆինանսական սովորությունների տարբերությունը հաճախ պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են ֆինանսական գրագիտության տարածումը, ֆինանսական համակարգի հանդեպ վստահությունը և քաղաքական գործիչների՝ երկարաժամկետ ներդրումներ խթանելու և աջակցելու պատրաստակամությունը: 

Նույնիսկ այդ դեպքում արդար չէր լինի ամբողջ պատասխանատվությունը դնել քաղաքական գործիչների վրա և ակնկալել, որ նրանք կօգտագործեն այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հարկերի բարձրացումը, որպեսզի փոխեն վարքագիծը: Ոչ բոլորն են համաձայն, որ խնայողությունների ավելի բարձր ցուցանիշի ապահովումը հարկերի ավելացման հաշվին, ինչը մեծացնում է կառավարության ծախսային հնարավորությունները, հանգեցնում է բարենպաստ արդյունքի: Մյուս տարբերակը ֆինանսական թեմաների ներառումն է տարրական դպրոցի կրթական ծրագրերում: Թեև սա անհրաժեշտ քայլ է՝ ցանկալի արդյունքը տեսնելու համար տարիներ կպահանջվեն:

Եթե ցանկանում ենք ավելի ուժեղ տնտեսություն մեզ և ապագա սերունդների համար, ավելի իրատեսական է կենտրոնանալ մեր իսկ ֆինանսական և ներդրումային սովորությունների բարելավման վրա: Շատ երկրներ ներկայացնում են տնտեսական զարգացման և անձնական ֆինանսական արդյունքների դրական օրինակներ: Անշուշտ, մենք այս ոլորտներում հետ մնալու որևէ պատճառ չունենք:

Մարտը
EVN Report-ում

Քարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ

Քարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ

Մարգարիտա Ղազարյան
Մրտ 21, 2024

Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։

Read more
Դպրոցական դասագիրքը և ստալինիզմի ուրվականը

Դպրոցական դասագիրքը և ստալինիզմի ուրվականը

Վարդան Ջալոյան
Մրտ 20, 2024

Ստալինի մահվանից հետո շատ ոլորտներ կրել են ապաստալինականացման, ապատոտալիտարիզացման բարերար ազդեցությունը, բացի երկու փոխկապակցված ոլորտից. պատմագիտությունը և Ստալինի ազգերի տեսությունը, որը վերանայելու բոլոր փորձերը խորհրդային և հետխորհրդային տարիներին տապալվեցին, գրում է Վարդան Ջալոյանը՝ անդրադառնալով պատմության նոր դասագրքի թնջուկին։

Read more
Էլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ

Էլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ

Աստղիկ Կարապետյան
Մրտ 19, 2024

Քաղաքացիական նոր գործերով դատավարական բոլոր փաստաթղթերն այսուհետ պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։ Ո՞րն է էլեկտրոնային արդարադատության համակարգի նպատակը, ի՞նչ խնդիրներ ու հնարավորություններ է այն ընձեռում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
The Pitfalls of Deregulation and Competition in Armenia’s Electricity Market

Ապակարգավորման և մրցակցության ծուղակները Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայում

Արա Խանջեան
Մրտ 13, 2024

Էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում մրցակցության ներմուծումն օգուտ կբերի՞ սպառողներին, թե՞ ապականոնակարգումը կհանգեցնի շուկայի մանիպուլյացիայի ու գների բարձրացման անբարենպաստ պայմաններ կստեղծի սպառողների, հատկապես բնակչության համար: Բացատրում է տնտեսագետ Արա Խանջեանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ