EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Տնտեսություն
Հնս 7, 2021

Կաթնամթերքի արտահանումը նվազում է. ի՞նչ խնդիրներ կան շուկայում

Սուրեն Պարսյան

ՀՀ պարենային շուկայի կարևորագույն բաղադրիչներից է կաթնամթերքի շուկան, որն ընդգրկում է կաթի և կաթնամթերքի արտադրության ու վերամշակման, ինչպես նաև սպառման շղթայի բոլոր օղակները: Վերջին տարիներին այստեղ նկատվում են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կաթի և կաթնամթերքի արտադրության աճի, ապրանքատեսակների կազմի և կառուցվածքի փոփոխության, փաթեթավորման որակի բարելավման, կաթնամթերքի նկատմամբ պահանջարկի ավելացման տեսքով: Այդուհանդերձ, առկա են որոշակի դժվարություններ ոլորտի կառավարման, տեխնիկական զինվածության և հիգիենայի նորմերի պահպանման հետ կապված։ Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ կաթնամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը խոչընդոտում են առանձին համայնքներում արոտավայրերի ծանրաբեռնման, հողերի տարբեր բերրիությամբ բնական և ցանովի կերհանդակների տարբերության խնդիրները, տոհմային գործի ոչ բարվոք վիճակը և այլն:

Կաթնամթերքի շուկայի զարգացման տեսանկյունից առկա վիճակագրական տվյալները որոշ մտահոգիչ միտումներ են ի ցույց դնում։ Այսպես, ըստ պաշտոնական աղբյուրների՝ Հայաստանի Հանրապետությունում կովերի գլխաքանակը 2020 թվականին կազմել է 251.716 գլուխ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1%-ով (2019թ.՝ 253.990), իսկ 2018 թվականի համեմատ՝ 4.8%-ով (2018թ.՝ 266.815)։ Կովերի գլխաքանակը ամենամեծն է Գեղարքունիքի մարզում՝ 45.268, այնուհետև Շիրակում՝ 40.986, Լոռիում՝ 34.755 և Արագածոտնում՝ 31.270:

Ստորև ներկայացված են կաթնամթերքի արտադրության շուկայի 2020 թ. հիմնական վիճակագրական ցուցանիշները [1]:

Ցուցանիշները վկայում են, որ 2020 թ. ընթացքում կաթնամթերքի որոշ տեսակների մասով արտադրության ծավալների աճ է արձանագրվել, բացառությամբ՝ կեֆիրի, յոգուրտի, թանի, ինչպես նաև պաղպաղակի և ուտելի սառույցի։

Հայաստանից կաթնամթերք արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, բացառությամբ պանրի, որն արտահանվում է նաև ԱՄՆ, Վրաստան, Վիետնամ և Իսրայել (համեմատաբար փոքր քանակությամբ): Ընդ որում, պանրի արտահանումը 2020 թվականին 2017-ի համեմատ նվազել է գրեթե 3 անգամ (2017թ.՝ 8 204.5 հազ. տոննա) [2]:

Ինչ վերաբերվում է ներկրման աշխարհագրությանը, ապա այն տարբեր է ըստ կաթնամթերքի տեսակների: Մասնավորապես, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401 ապրանքային դիրքին դասվող կաթը և սերուցքը հիմնականում ներմուծվում է Ֆրանսիայից, Բելառուսից, Իտալիայից, Իրանից, Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից: 0402 ապրանքային դիրքին դասվող կաթը և սերուցքը՝ խտացրած կամ քաղցրացրած, կաթի փոշին ներկրվում է Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելգիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից: 0403 ապրանքային դիրքին դասվող թանը, կեֆիրը և սերուցքը ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից և Ֆրանսիայից: 0404 ապրանքային դիրքին դասվող կաթնային շիճուկը ներկրվում է Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից: 0405 ապրանքային դիրքին դասվող կարագը և կաթնային մածուկը ներկրվում է Նոր Զելանդիայից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Բելառուսից, Իռլանդիայից, Դանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելգիայից, Գերմանիայից: 0406 ապրանքային դիրքին դասվող պանիրը և կաթնաշոռը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Նոր Զելանդիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Բելառուսից, Լեհաստանից:

Հարկ է նշել, որ Հայաստանում արտադրվող կաթի քանակությունը չի բավարարում կաթնամթերքի տարբեր տեսակների արտադրության համար, հատկապես ձմռան ամիսներին, որով էլ պայմանավորված է կաթի փոշու, ինչպես նաև պատրաստի կաթնամթերքի ներմուծումը, մասնավորապես՝ կարագ, պանիր, կաթնաշոռ և այլն: Այնուամենայնիվ, կաթնամթերքի պահանջարկը Հայաստանում բավարարվում է մեծ մասամբ տեղական արտադրանքի հաշվին, բացառությամբ կարագի:

Քանի որ կաթնամթերքն առաջին անհրաժեշտության ապրանքների շարքում է, կարևոր է պատկերացում կազմել դրա առանձին տեսակների գների մասին։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում ինչպես այլ սպառողական ապրանքների, այնպես էլ կաթնամթերքի գները բարձրացել են: 2021 թ. մարտին կաթնամթերք, պանիր և ձու ապրանքային խմբում գրանցվել է 16.5% գնաճ, մասնավորապես՝ անարատ կաթը թանկացել է 1,6%-ով, պահածոյացված կաթը՝ 5,2%-ով, յոգուրտը և մածունը՝ 3,7%-ով, պանիրը և կաթնաշոռը՝ 1,5%-ով, կաթնամթերքի այլ տեսակները՝ 4,5%-ով, կարագը՝ 6,9%-ով:

Ինչ վերաբերում է կաթնամթերքի սպառման վիճակագրությանը, ապա պանրի տարեկան սպառումը 2019 թվականին մեկ շնչի հաշվով կազմել է 9,5 կգ (2018թ.՝ 9.7), կաթինը և մածունինը՝ 18,2 լիտր (2018թ.՝ 19.0), կարագինը՝ 1,4 կգ (2018թ,՝ 1.2): Հարկ է նշել նաև, որ մեկ շնչի հաշվով պանրի ամսական սպառումը 2019 թվականին կազմել է 0,79 կգ (2018թ.՝ 0.80), կաթինը և մածունինը՝ 1,52 լիտր (2018թ՝ 1.58), կարագինը՝ 0,12 կգ (2018թ.՝ 0.10):

Մեկ շնչի հաշվով կաթնամթերքի սպառման նվազումը մի կողմից պայմանավորված է սննդամթերքի կալորիականության կառուցվածքային տեղաշարժերով, մյուս կողմից՝ կաթնամթերքի գների աճով ու բնակչության կենսամակարդակի անկմամբ:

Կաթնամթերքի շուկայում առկա խնդիրներից կարելի է նշել բուսական յուղի պարունակությամբ և անարատ կաթից արտադրված կաթնամթերքի վաճառահանման տարբերությունների բացակայությունը: Մասնավորապես՝ խանութներում վերոնշյալ ապրանքատեսակները վաճառվում են նույն դարակաշարերում և մակնշման պահանջների էական խախտումներով: Հետևաբար սպառողների շրջանում առաջանում է թյուր կարծիք, թե իրենք ձեռք են բերում անարատ կաթից արտադրված կաթնամթերք համեմատաբար մատչելի գներով, ընդ որում՝ խոսքը վերաբերում է նաև պանրին և պաղպաղակին:

2020 թ. ապրիլին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ներկայացվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է կաթնամթերքի մակնշման պահանջների հստակեցում: Փաթեթը, այդուհանդերձ, լիարժեքորեն չի կարող ծառայել իր նպատակին, քանի դեռ մակնշման պայմանների պահպանմանբ բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերքը վաճառվում է անարատ կաթից պատրաստված կաթնամթերքի հետ մեկտեղ:

Դեռևս մեկ տարի առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ՝ առևտրի իրականացման վայրերում և առևտրային օբյեկտներում բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերքի՝ հատուկ տեսակի նշումով առանձնացված դարակաշարերով վաճառքի, ինչպես նաև նշված պահանջը չկատարելու դեպքում պատասխանատվության միջոցների վերաբերյալ: Փաթեթը մինչև օրս չի հաստատվել ՀՀ կառավարության կողմից, խնդիրը շարունակում է բաց մնալ։

 

 

[1] Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2021 թ. հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ վիճակագրական կոմիտե:
[2] Արտահանման վիճակագրություն. ՀՀ արտաքին առևտուրն ԱՏԳ ԱԱ ապրանքախմբերով 2019-2020 թթ., ՀՀ մաքսային ծառայություն:
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ