Մեդիա Փառատոն․ Երրորդը

EVN երրորդ մեդիա փառատոնն, որը տեղի ունեցավ 2024 թվականի մայիսին, առանձնանացավ ականավոր լրագրողների, նորարարների և գիտնականների տպավորիչ կազմով։ Փառատոնը ոչ միայն լրագրողական փորձարարությունների, այլ լրատվամիջոցների՝ նոր պատումներ ձևավորելու և հասարակական փոխակերպումներ միջնորդելու առաքելության վերահաստատում էր։

Ամսագրի այս համարը ներկայացնում է որոշ ցուցահանդեսներ, որոնք ցուցադրվել են EVN մեդիա փառատոնի ժամանակ, փոդքաստներ, որոնք ձայնագրվել են հանդիսատեսի հետ` անդրադառնալով անցումնային և ճակատագրական պահերին նրանց ունեցած զգացմունքներին: Այս համարը ներառում է նաև պանելային քննարկումներ, որոնք անդրադարձել են ազգային անվտանգության և կարողությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև իրականությունների պատկերման և պատումների ստեղծագործական կողմին։ Համարը ներառում է նաև անձնական զրույցներ այնպիսի լրագրողների և արվեստագետների հետ, ինչպիսիք են Ջոն Լի Անդերսոնը և Բեն Մաուկը, Մոլի Քրեբափլը և Մայքլ Գուրջեանը։

Բողոքի անատոմիան

Լուսանկարիչ Ավետիք Հովհաննիսյանի (1960-1988) ստեղծագործությունն անհայտ է լայն հասարակությանը, սակայն EVN մեդիա փառատոնի շրջանակներում Հովհաննիսյանի առաջին ցուցահանդեսը խոստանում է բացահայտել նրա ողբերգական կարճատև կյանքի ու վավերագրման նշանակությունը։
«Պերեստրոյկայի» և Ղարաբաղյան շարժման սկսվելուն պես երիտասարդ լուսանկարիչը ներգրավվեց տարբեր ընդհատակյա քաղաքացիական և ակտիվիստական շրջանակների մեջ և ամեն օր Երևանի փողոցներում էր՝ փաստագրելով հակասովետական բողոքի մեծ ալիքը և բռնությունները, որ կիրառում էր կոմունիստական ռեժիմը, որը, ի վերջո, փլուզվելու էր։

… Մարդկային ձայնը հաճախ կորչում է …

EVN Report երրորդ մեդիափառատոնի շրջանակում, մարդկային պատմությունների երբևէ ամենամեծ հավաքածուն ձայնագրած հանրահայտ Story Corpsի հետ որոշեցինք գրանցել մեր ժամանակների վկայի ձայնը, անհատական պատումը… Տարբեր մասնագիտությունների և տարիքի անձանց հետ զրուցեցիք անկախության, հայրեինիքի, ամենաուրախ և ամենատխուր պահերի և մշակույթի մասին։

Արխիվ-ական

Հարգանքի տուրք մատուցելով հայկական խմբագրական պատկերապատման հարուստ, սակայն անտեսված պատմությանը՝ «Արխիվ-ական» ցուցահանդեսը բացահայտում է անցյալ դարի ավելի քան գրեթե մեկ տասնյակ հայկական պարբերականներում տպագրված աշխատանքները՝ Կահիրեից մինչև Ստամբուլ, Լոնդոնից մինչև Թեհրան, Թբիլիսի և Երևան: Դրանք վկայում են ոչ միայն մամուլի` իր ընթերցողներին իրենց իսկ շրջապատող իրողությունները մատուցելու դերի մասին, այլ նաև լրատվամիջոցի` սեփական ժամանակներն ականատեսելու և փոխանցելու կոչման մասին: