Լուսանկարիչ Ավետիք Հովհաննիսյանի (1960-1988) ստեղծագործությունն անհայտ է լայն հասարակությանը, սակայն EVN մեդիա փառատոնի շրջանակներում Հովհաննիսյանի առաջին ցուցահանդեսը խոստանում է բացահայտել նրա ողբերգական կարճատև կյանքի ու վավերագրման նշանակությունը։
«Պերեստրոյկայի» և Ղարաբաղյան շարժման սկսվելուն պես երիտասարդ լուսանկարիչը ներգրավվեց տարբեր ընդհատակյա քաղաքացիական և ակտիվիստական շրջանակների մեջ և ամեն օր Երևանի փողոցներում էր՝ փաստագրելով հակասովետական բողոքի մեծ ալիքը և բռնությունները, որ կիրառում էր կոմունիստական ռեժիմը, որը, ի վերջո, փլուզվելու էր։
Նրա ծավալուն արխիվը բաղկացած է հազարից ավելի նեգատիվներից և տպագրություններից, որոնք պատկերում են խորհրդային և Հայաստանի պատմության այս բուռն շրջանը: Բացի վիթխարի պատմական փաստաթուղթ լինելուց, այս հավաքածուն, որը պահվում է «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվում, նաև հնարավորություն է տալիս ընդլայնել մեր պատկերացումները լուսանկարչության կիրառումների մասին՝ որպես քաղաքական և սոցիալական ակտիվության գործիք 20-րդ դարի վերջին Հայաստանի անցումային շրջանում:
Ամբոխ







Երթ

Վկաներ





Դեմքեր





Բախում

Տեքստ

Վերահսկում


Խոսք



