EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Կարծիք
Հլս 25, 2023

Խաղաղությունը տապալող խաղաղություն

Ինչո՞ւ է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը դատապարտված

Շիլա Փայլան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր

2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ խաղաղության բանակցությունների վեցերորդ փուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպմանը հաջորդած իր երկարատև հայտարարության մեջ Միշելը գովեց առաջնորդներին «խաղաղ գործընթացին իրենց ամուր նվիրվածության համար» և խրախուսեց նրանց «հետագա խիզախ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու վճռական և անշրջելի առաջընթաց կարգավորման ուղու վրա»: Ապա հավելեց․ «Ու թեև մեր հանդիպումը կայացավ տեղում լարվածության անհանգստացնող աճի պարունակում, ես կարևոր թափ նկատեցի քաղաքական քննարկումներում և ջանքերում»: (Շեշտադրումը` ավելացված):

Ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանը մեկնարկեց առաջին «Շուշա միջազգային մեդիա ֆորումը»՝ հավաքելով 150 մասնակից ամբողջ աշխարհից: Բացման արարողության ժամանակ, մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան ընթացող խաղաղության գործընթացը, Ալիևն ասաց․ «Այս պահին մենք ունենք երեք միջազգային դերակատար, որոնք օգնություն են ցուցաբերում՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Եվրամիությունը: […] Բայց մինչ այժմ դա ոչ մի արդյունքի չի հանգեցրել։ Որովհետև Հայաստանը դեռևս պետք է կատարի, կարծում եմ, վերջնական քայլերից մեկը։ Պատերազմից հետո արդեն մի քանի քայլ արեցին, ասեմ, որ դրանք այն քայլերը չէին, որ իրենք կամավոր են արել։ […] 28 տարի մենք չկարողացանք ստիպել նրանց պահպանել միջազգային իրավունքը։ Մեզ հաջողվեց միայն ուժով ստիպել նրանց։ […] Բայց քանի՞ անգամ պետք է հասկացնենք: Քանի՞ անգամ կարող ենք ակնարկել: Բավական չէ՞ր։ Ֆարուխի գործողությունը, իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2021-ի մայիսին, իրավիճակը սահմանին 2022-ի սեպտեմբերին և սահմանային անցակետում։ Լավ, քանի՞ ակնարկ տանք նրանց։ Իսկապե՞ս նրանք այդքան բթամիտ են»։ (Շեշտադրումը` ավելացված):

Ամենայն հարգանքով, պարոն նախագահ, պետք է բավականին ակնհայտ լինի, որ Հայաստանը բարձր և հստակ լսել է ձեր ուղերձները. եթե չստանաք այն ամենը,  ինչ ուզում եք, ապա կսպանեք և կկործանեք։ Գրանցված է։

Եվ ահա թե ինչու Հայաստանն արդեն գնացել է ավելի շատ զիջումների, քան կարող է իրեն թույլ տալ, դրա դիմաց Ադրբեջանից ի պատասխան ստանալով հավելյալ  վիրավորանք ու թշնամանք: Սա 2022-ի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պարունակում, որը կամաց-կամաց սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի հայերին, ինչը Փաշինյանն անվանել է «ցեղասպանության շարունակական գործընթաց»: Եվ այնուամենայնիվ, համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի (VCLT) 52-րդ հոդվածի՝ «պայմանագիրն անվավեր է, եթե դրա կնքումը ձեռք է բերվել ուժի սպառնալիքի կամ կիրառման միջոցով՝ խախտելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները»: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած վերջնական խաղաղության պայմանագրի դրույթները, որոնք ներկա պայմաններում առկա են և պարունակում են ուժի և սպառնալիքի թելադրանք, իրավական ուժ չեն ունենա (VCLT, հոդված 69(1):

Սա է պատճառը, որ յուրաքանչյուր փուլից հետո շարունակում ես զարմանալ, թե ինչով են միջնորդները Բրյուսելում, Վաշինգտոնում և Մոսկվայում այդքան ոգևորված: Ալիևը բազմիցս և բացահայտորեն խոստովանել է, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների ընթացքում կիրառել է բռնի և մահացու հարկադրանք՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի և հարաբերությունների ամենահիմնարար սկզբունքները։ Անցյալ շաբաթվա Միշելի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա քաջատեղյակ է «տեղում լարվածության անհանգստացնող աճի մթնոլորտին», որում տեղի են ունեցել խաղաղության բանակցություններ։ Բրյուսելյան բանակցություններին անմիջապես նախորդող բանակցությունների վաշինգտոնյան փուլի մեկնարկը նույնպես համընկավ չորս հայ զինծառայողների սպանության իրողության հետ: Փաստորեն, դժվար է մատնանշել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների որևէ փուլ՝ սկսած 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարից, որը չի արատավորվել Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքով կամ կիրառմամբ:

Ոմանք կարող են մտածել, որ վատ խաղաղության պայմանագիրն ավելի լավ է, քան ոչ մի խաղաղության պայմանագիր: Բայց պատմությունն այլ բան է ցույց տալիս։ Գերմանիան այնքան էր ատում 1919-ի Վերսալյան պայմանագիրը, որ այն դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառ։ Երբ Ռուսաստանը 2014-ին բռնակցեց Ղրիմը, այն ժամանակվա Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը 2015-ի փետրվարին շտապ ներկայացրին խաղաղության ծրագիր (նաև հայտնի է որպես Մինսկ II), որը Ուկրաինան ստիպված եղավ ընդունել՝ ելնելով իր թույլ ռազմական դիրքից: Դա ակնհայտորեն լավ ավարտ չունեցավ: Այսպիսով, եթե մենք գիտենք, որ դեպի խաղաղություն տանող արագ ուղին պարտադիր չէ, որ տևական լինի, և որ VCLT-ի 52-րդ հոդվածն անտեսելն իր ռիսկերն է պարունակում, ապա Ադրբեջանին օգնելը, որ Հայաստանին ստիպի կուլ տալ անարդար պայմանագիրը՝ հրացանը գլխին պահելով, պարզապես չի աշխատի:

Չի կարելի նաև հերքել, որ, հավանաբար, կա որոշակի մրցակցություն, թե որ միջնորդն առաջինը կապահովի ստորագրված պայմանագիր: Բրյուսելյան վերջին փուլը, ըստ երևույթին, մոտենում էր, Մոսկվան անմիջապես ներգործեց՝ փորձելով վերականգնել իր դիրքը՝ որպես միակ հարթակը, որտեղ պետք է վերջնական տեսքի բերվի և ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության պայմանագիր: Եվ նման փշոտ և ձգձգվող հակամարտության պարագայում, ինչպիսին է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը, Խաղաղության Նոբելյան մրցանակի երազանքները չեն կարող շատ հեռու լինել: Խաղաղության և զինված հակամարտությունների կարգավորման միջնորդության համար նախկին հաղթողներն են Ջիմի Քարթերը (2002), Մարտի Ահթիսաարին (2008) և Խուան Մանուել Սանտոսը (2016): Ցավոք, այնպես, ինչպես ընթանում են գործերը, Հայաստան-Ադրբեջան պարունակում առավել համապաստասխան օրինակ կարող են դառնալ Աբի Ահմեդ Ալիի նմաները, որը 2019-ին Եթովպիայի և Էրիթրեայի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի, բայց այնուհետև օգտագործելով դաշինքը՝ հրահրեց հաջորդ Տիգրայի պատերազմը:

Անշուշտ, այս հոդվածի նպատակը բացարձակապես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանն անհնարինությունը ցույց տալը չէ, այլ ընդհակառակը: Բայց նման բաները ժամանակ են պահանջում: Եվ չնայած ոչ մի վատ բան չկա տարբեր միջազգային դերակատարների միջև մրցակցության առողջ չափաբաժնի մեջ, որը կօգնի առաջ մղել այդքան անհրաժեշտ խաղաղության գործընթացը, այնուամենայնիվ, օգտակար կլինի եթե նրանք սկսեն գործընթացն առավելապես դիտարկել որպես մարաթոն և ոչ թե սպրինտ: Կարևոր է նաև գիտակցել, որ խաղաղության կառուցման դասական մոտեցումը, որը կենտրոնանում է միայն վերից վար քաղաքական միջնորդության վրա, անբավարար է և երբեմն նույնիսկ հակաարդյունավետ, հատկապես, երբ կանայք ներգրավված չեն, ինչպես այս դեպքում: Սա, չնայած ապացույցներին, ըստ որոնց կանանց մասնակցությունը 20 տոկոսով մեծացնում է առնվազն 2 տարի տևողությամբ խաղաղության համաձայնագրի հավանականությունը և 35 տոկոսով՝ 15 տարի տևող խաղաղության համաձայնագրի հավանականությունը:

Դեռևս ուշ չէ իրավիճակը շրջելու և այս գործընթացը ճիշտ ուղու վրա դնելու համար: Դա անելու համար, սակայն, բացարձակապես հրամայական է, որ միջազգային դերակատարներն ու միջնորդներն ուժեղացնեն ճնշումն Ադրբեջանի վրա, որը պետք է ներառի պատժամիջոցների սպառնալիքը՝ ի պատասխան Հայաստանի դեմ ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարունակական մերժման: Սպասել, որ Ադրբեջանը ողջամիտ կլինի, պարզապես այլևս խելամիտ չէ։ Յուրաքանչյուր ոք, որն իսկապես ցանկանում է տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովել, պետք է հաստատի իր խոսքերը կոշտ գործողություններով՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել իր ռազմատենչ հռետորաբանությունը և համաձայնել միջազգային ներկայությանը, որը կօգնի ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ միաժամանակ միջնորդելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բովանդակալից երկխոսությանը: Սրանից պակաս ցանկացած բան դատապարտված է ձախողման:

Կարծիք

The Humanitarian Crisis in Nagorno-Karabakh Exacerbates Regional Instability

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամը սրում է տարածաշրջանային անկայունությունը

Զոհրաբ Մնացականյան
Հլս 25, 2023

Արցախի ծանր վիճակը հասցեագրելու գործում քաղաքական, բարոյական և իրավական ակնհայտ իրողությունների անտեսումը հավասարազոր է բազմապատիկ հետևանքներ ունեցող հետագա անկայունության սերմանմանը, գրում է արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Read more
Strategic Boldness in the Face of Baku’s Obstructionism

Ռազմավարական համարձակություն` ի հեճուկս Բաքվի ապակառուցողականության

Ներսես Կոպալյան
Հլս 10, 2023

Բաքուն չի ցանկանում անաչառ խաղաղություն, Արևմուտքը պայքարում է բանակցություններն առաջ տանելու համար, իսկ Մոսկվան նախընտրում է սառեցնել գործընթացը, որպեսզի ստեղծի մի նոր, վերահսկելի ստատուս քվո: Երևանը պետք է ուժեղացնի իր սակարկությունների կարողությունները՝ ներգրավվելով անհամաչափ ագրեսիվ սակարկությունների մեջ:

Read more
We Have No Alternative But Self-Interest, Self-Reliance, Self-Confidence and Consolidation

Սեփական շահերին և ուժերին ապավինմանը, ինքնավստահությանն ու համախմբմանն այլընտրանք չունենք

Զոհրաբ Մնացականյան
Սպտ 26, 2022

Խաղաղության հետամուտ լինելը վեհ և կենսական նպատակ է, բայց միայն այն դեպքում, երբ այն անկեղծ է: Խաղաղության մասին ադրբեջանական և թուրքական հռետորաբանությունն այս պահին առավել քան համոզիչ չէ։ Միակողմ խաղաղությունն անկայուն է և փխրուն։ Այն չի աշխատի, եթե ձեռք բերվի ի հաշիվ մեզ։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ