EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Կարծիք
Մրտ 25, 2025

Oձիք ոլորելուց առաջ ու հետո

Ռուբինա Մարկոսեան

Վերևի հարկի բնակարանում շաբաթներ շարունակ վերանորոգում է, հրեշավոր աղմուկ, անդադար։ Սա մեր գրասենյակի վերևում է, տանը չի, իրենց աշխատանքային ժամերը մեր աշխատանքային ժամերն են։ Ցնցվում են պատերը, առաստաղը, գրասեղանները, նյարդերը… Միմյանց լսել հնարավոր չի, ոչ էլ կենտրոնանալ: Աղմուկից սրտխառնոց է, թեթև երկրաշարժ զգալուն նման։ 2023 թվականի սեպտեմբերն է: Արցախի շրջափակման 9-րդ ամիսն է։ Մի պատառ, առանց մեղքի զգացողության ուտելն էլ անհնարին, բայց պարբերաբար խնամքով կտրտված ու գեղեցիկ շարված մի ափսե մրգով բարձրանում ենք վերև, քաղաքավարի խնդրում մի փոքր դադարեն, ձայնագրություն ունենք։ Ակամա համաձայնում են, բայց ոչ պայմանավորված ժամին դադարում ու երբ ցանկանում վերսկսում: Մենք մեզ համոզում ենք՝ ոչինչ թափով թող աշխատեն, շուտ վերջացնեն։ 

Սեպտեմբերի 19-ը, 20-ը…23-ն է, քանդում են դեռ։ Մտածում ենք՝ գիտեն՝ լրատվական ենք, գիտեն ինչ է կատարվում, հաստատ, որ հիմա ասենք մի փոքր դադարեն՝ սակարկություն չի լինի։ Պարզվում է նկատել են, որ գրասենյակում հիմնականում կանայք են ու որոշել, որ մեր արածը ինչ պիտի լինի, որ իրենց արածից կարևոր լինի։ Եվ, իկարկե, ի դեմս կանանց ու լրագրողների, միշտ էլ կարելի է չարակամություն տեսնել։ 

— Ժողովորդ, մի կես ժամով մեզ լռություն է պետք, ձայնագրություն ունենք։
— Ի՞նչ ես եկել նորից, երեխեքիս հացն ես կտրում։
— Հա, բայց մենք էլ ենք աշխատում, չէ՞։
— Բա ձեր տղամարդիկ ի՞նչ եմ անում, որ դուք եք աշխատում։

Ասում եմ՝ հասկանում եմ, որ վերջնաժամկետ ունեն, բայց մեր գործն էլ անհետաձգելի է, միգուցե պատվիրատուի համարը տան, իրեն բացատրենք իրավիճակը, հետը համաձայնեցնենք։
— Դու էդքան չկաս, որ իրա հետ խոսաս։ 

Սեռով պայմանավորված խտրականության, կնատյացության, գենդերային ապատեղեկատվության բաժանարար գծերը քիչ են, կազմաբանությամբ բոլորն էլ ոչ ֆիզիկական բռնության ներկառուցված դրսևորումներ, հաճախ բնորոշիչը տեղը, պարունակն ու հանրային բնույթն է։ Թիրախը միշտ նույնն է՝ կինը։

Բարկանալը, այպանելը, մեղադրելը, որ ընտանիքի հացն եմ կտրում, ակնարկելը, թե այնքան անպիտան ենք, որ պիտանի տղամարդիկ չունենք մեր կողքին, էդքան չկանք, որ իրենց կարևոր մարդու հետ խոսենք, համ էլ ինչ լուրջ աշխատանքի մասին է խոսքը՝ կանանցով եք, ցանկալի արդյունքին չի հանգեցնում։ Վրդովված չեմ հեռանում, չեմ զիջում, քանի որ զիջելու տեղ չունեմ, որոշել եմ՝ տեղն ու ժամանակը չի։ 

Բռնության բոլոր մյուս ձևերը սպառել է։ Ոլորում է օձիքս ու որոշում ինձ դուրս շպրտել։ Տղամարդ չեմ, իրեն ֆիզիկապես չեմ կարող սպառնալ։ Չեմ հասկանում ինչպես եմ պարոն շինարարին հետ հրում այնպես, որ բախվում է պատին։ Վեր է կենում ու նորից թափով վրա հասնում։ Կինոյի աղջկա նման ոտքով հարվածում եմ ոտքերի արանքը։ Օրվա երկրորդ կեսը լռություն էր։ 

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ