EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Կարծիք
Հնս 10, 2022

Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛

Գևորգ Օսկանեան
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով

Հայաստանն այժմ ազգային նպատակի ճգնաժամի մեջ է, որը ծնունդ է առել պարտությունից. 2020 թվականի Արցախյան պատերազմի աղետալի ավարտից հետո պետությունն ու հասարակությունը կորցրել են 1994-ի հաղթանակից ծնված ազգային ձեռքբերումների զգացողությունը: Հին համոզմունքները ջնջվել են. ամեն ինչ հարցականի տակ է: Ներկայիս կառավարությունը գործում է իներցիայով, կորուստների պատճառով քայքայվել է, բայց ոչ այնքան, որ իր տեղը զիջի հստակ գաղափարախոսական այլընտրանքին: Հին վարչակարգի` այդ դատարկությունն ավանդական համահայկական ազգայնականության մասին վերաձևակերպումներով լցնելու փորձերը կարծես նույնպես ձախողվում են. համախմբման նրա ջանքերին հասարակությունն արձագանքում է տևական ու թերևս անհաղթահարելի անտարբերությամբ: 

Այնուամենայնիվ, այժմ, ավելի քան երբևէ, պետք է իրատեսական այլընտրանք գտնել թե՛ գաղափարական դատարկությանը, թե՛ կոշտ դոգմային: Քսանմեկերորդ դարի Հայաստանին պետք է աշխարհայացք, որը համաչափ է իր նորաստեղծ պետականությանը. փոխարենը, այն դեռ պոպուլիստական նիհիլիզմի և նացիոնալիստական ռոմանտիզմի երկակի ընտրության առաջ է և ոչ մի կերպ չի կարողանում վերաձևակերպել այնպիսի քաղաքական մշակույթ, որը կընդգրկի «պետական շահերի» վրա հիմնված ռեալպոլիտիկ:

Հայերը սիրում են իրենց համարել հնագույն ժողովուրդ, բայց հաճախ մոռանում են, որ ժամանակակից քաղաքական նկարագրով դեռևս երիտասարդ ազգ են: Վերջիվերջո, հայկական պետականության մասին երազանքը ծնվել է պետականության բացակայության պայմաններում և ձևավորվել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբի ցեղասպանության տրավմայով: Հայկական ինքնությունը միաժամանակ ձգտման ու ցավի արդյունք է. ազատագրման ձգտման և կորստի, սպանդի ու կայսրության կողմից ոչնչացման փորձի ցավի:

Ձգտումն ու վիրավորանքը ծնունդ տվեցին հատուկ քաղաքական մշակույթի, որը հիմնված է հարատև պայքարի ուտոպիաների վրա: Այդ մշակույթի բառապաշարը ոչ թե «իշխանությունն» ու «շահն» են, այլ «արդարությունն» ու «հաստատակամությունը», իսկ կուռքերը եղել և մնում են ազատության մարտիկն ու ապստամբը, այլ ոչ թե պետական գործիչը կամ դիվանագետը:

Սա այն նացիոնալիզմն է, որը վերածնվեց անկախ Հայաստանում 1990-ականներին և մերժեց (հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից) կենսունակ այլընտրանք ստեղծելու ցանկացած փորձ: Այն, առաջվա պես, ծածուկ, թե անթաքույց, նպատակ ունի ամբողջ աշխարհի հայերին միավորել անվերջանալի բարոյական որոնումներով և իրեն ենթարկեցնել պետականությունը. այն աշխարհաքաղաքականության գաղափարը նեղացնում է` վերածելով սեփական պահանջների իրագործման ձգտման` պահանջատիրության:

Այսպիսի մտածողությունն իրական վտանգ է ներկայացնում Հայաստանի անկայուն պետականությանը: Խոհեմ քաղաքականությունը ծնունդ է առնում մի կողմից իշխանության, մյուս կողմից շահերի մշտական վերանայումից, ինչպես նաև խոհեմության (երբ պայմանները դա են պահանջում) և ինքնավստահության (երբ պայմանները թույլ են տալիս դա) նուրբ հավասարակշռությունից: Պետության և հասարակության գոյատևումն ու բարեկեցությունը մշտապես պետք է լինեն գերագույն նպատակ. դրանից անդին ամեն ինչ բանակցելի է, միջոցները նպատակներին համապատասխանեցնելու խնդիր, ընդ որում՝ հավասարման երկու կողմն էլ ենթակա են փոփոխության: 

Ի տարբերություն դրա, պետականազուրկ նացիոնալիզմը, որն ի հայտ է եկել այնպիսի պայմաններում, երբ կորցնելու շատ բան չկա, և կարելի է ձեռք բերել ամեն ինչ, հաճախ չի սահմանափակվում աշխարհիկ պատկերացումներով: Այն նեղացնում է աշխարհաքաղաքականության ծավալները` նվազեցնելով մինչև մերժված իրավունքների ու արդարության որոնումներ, ինչը հասանելի է միայն, երբ հավատարիմ ես ընտրած ուղուն և հաստատակամ ես: Այդ դեպքում ցանկացած բան հնարավոր է. Արցախի անկախությունը կարող է ճանաչվել, եթե բավականաչափ երկար պնդենք դա, կարելի է վերագրավել Շուշին, հավերժական պայքարի ավարտին գուցե հնարավոր լինի վերականգնել նույնիսկ «ազատ, անկախ և միացյալ» Հայաստանը:

Պետականազուրկ նույն նացիոնալիզմն այս դեպքում հակադրվում է ինքն իրեն` սովորական պետականության բացակայության դեպքում իր փրկությունը փնտրելով ուրիշների մեջ: Ռուսները, ֆրանսիացիները, ամերիկացիները կվերադարձնեն մեր իրավունքները, արդարությունը կհաստատվի, բայց ուրիշների կողմից, միայն եթե նրանց համոզենք, որ մեր գործն արդար է: Հայերի գործոնը միաժամանակ և՛ ահռելի է, և՛ աննշան, և՛ որոշիչ, և՛ անկարևոր: 

Հայաստանը դժվար կացությունից դուրս բերելու համար ոմանք առաջարկել են լուծումներ, որոնք մոտ են խնդիրն ախտորոշելուն, բայց ամբողջական լուծում չեն առաջարկում: Խոսում են դինամիկ տնտեսության, հզոր զինված ուժերի և ժողովրդագրական անկումը կանխելու անհրաժեշտության մասին, առանց հաշվի առնելու այս երկու ողջունելի միջանկյալ նպատակների միջև եղած լարվածությունը և մշտական թեկուզև արդար հակումն օտար քաղաքականություններին, որոնք հիմնված են հեռանկարային առումով անարդյունավետ, ուժասպառ անող մեծ նպատակների վրա:

Արդյոք Հայաստանը կարո՞ղ է լիարժեք իրացնել իր տնտեսական ներուժն այն դեպքում, երբ շրջափակումը նվազեցնում է նրա մրցունակությունը: Արդյոք երկիրը կարո՞ղ է ստեղծել հզոր, գերակայող բանակ, եթե չդադարի կախվածության մեջ մնալ միայն մեկ քայքայվող պետության ռազմական ծրագրավորումից և սպառազինությունից: Արդյոք երկիրը կարո՞ղ է վերականգնել ժողովրդագրական հավասարակշռությունը, եթե իր ժողովրդին ծառայեցնի ընդդիմության սիրելի կարգախոսներից մեկին` «պայքար, պայքար մինչև վերջ»: Եթե հարցնեք, մարդիկ կասեն` «այո», բայց վերջին երեսուն տարիների փորձը ցույց է տալիս, որ վերջնական արդյունքում շատերը հետ են քաշվում` նախընտրելով հեռվից հետևել պայքարին:

Ռեալիստ մտածողները` Մաքիավելիից մինչև Մորգենթաու, ընդգծում էին, որ միջազգային հարաբերություններում բարոյական հիմնական, եթե ոչ միակ ձևը պետք է լինի պետության գոյատևումն ու բարգավաճումը: Այլք, այդ թվում Արոնն ու Նիեբուրը, գուժում էին, որ որոշ պետություններ հակված են բարոյական խաչակրաց արշավանքների: Ինչպես նշում են այս մտածողները, այդպիսի բարոյական արշավները կարող են թանկ արժենալ դրա մասնակիցների համար: Մեծ տերությունները սովորաբար գոյատևում են իրենց մեծ ծավալների հաշվին, չնայած «կայսերապետական գերընդգրկումը», ինչպես հայտնի է, երբեմն կործանարար է: Փոքր, թույլ պետությունները չեն կարող իրենց թույլ տալ փորձելու և ձախողվելու շռայլությունը. արդարության համար նրանց համառ պայքարը, առանց հաշվի առնելու իրողությունները, կարող է վտանգել հենց նրանց պետականությունը, առաջին հերթին պրագմատիկ քաղաքականության սահմանափակումների պատճառով, որի հիմնական նպատակը պետք է լինի պետության ու քաղաքացիների գոյատևումն ու բարգավաճումը:

Հայաստանն այսօր, ինչպես երբեք այս պրագմատիկ քաղաքականության, այս ռեալպոլիտիկի կարիքն ունի: Նրա արտաքին և անվտանգային քաղաքականությունը պետք է չոր, համարյա ցինիկ հաշվարկ կատարի` որպես գերագույն նպատակ նկատի առնելով պետության շահերը. յուրաքանչյուր քայլի հետ հիմնական հարցը պետք է լինի հետևյալը`արդյոք այն օգնում է Հայաստանի Հանրապետության ներկայիս վիճակին. բարոյական «պատճառները», որոնք  խոստումնալից, բայց քիչ հավանական են, պիտի խստորեն ենթարկվեն այդ սահմանափակմանը:

Առաջիկա ամիսներին և տարիներին արտաքին քաղաքականության մեջ կարիք կլինի համակարգված ձևով տարբերակել հնարավորը ցանկալիից: Եվ դա անխուսափելիորեն առաջ կբերի հարցեր, որոնք այսօր քաղաքական գործիչներից քչերը համարձակություն ունեն բարձրաձայնել, առավել ևս` պատասխանել դրանց: Բավարար չէ միայն հայտարարել, որ պետք է ինչ-որ բան անել, նույնիսկ երբ բարոյական կամ նույնիսկ իրավական տեսանկյունից կասկածները քիչ են: Ցանկության դեպքում՝ աշխարհի ամբողջ արդարությունն ու բարոյականությունը կարող են լինել ձեր կողմից, օտարների համար, որոնց ի վերջո պետք է համոզել ձեր կողքին կանգնել, դա առանձնապես մեծ նշանակություն չի ունենա: Կարևորագույն հարցերը, որոնք վերջնարդյունքում նշանակալի են լինելու միջազգային քաղաքականության ոլորտում, պտտվելու են այն հարցի շուրջ, թե արդյոք Հայաստանի կամ ավելի մեծ տերությունների իշխանությունն ու շահերը համընկնում են հակառակորդներին ճնշելու կամ համոզելու միջոցով տվյալ նպատակին հասնելու իրավունքի հարցում, այդ թվում շատ ավելի հզոր հակառակորդների, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան:

Շատերի կարծիքով` ամեն ինչ հնարավոր է, եթե դիմադրես ու բավականաչափ սպասես, բայց այն ակնկալիքը, որ ավելի քան 22 տարի իրականացված և աղետալի հետևանքներ ունեցած քաղաքականությունը վաղը կհանգեցնի հաջողության, նման է խավարում արձակած կրակոցի: Ի լրումն 2018-ից հետո թույլ տված սխալների, Արցախյան պատերազմում պարտության պատճառները կարելի է գտնել անցյալում` սկսած 1998-ից, երբ կառավարությունները միմյանց հետևից վարում էին մի գաղափարի վրա հիմնված ռազմավարություն, ըստ որի՝ ի վերջո բոլորս էլ կմեռնենք: Հայաստանը չվախճանվեց, բայց անկասկած թույլ գտնվեց իր հիմնական հակառակորդի համեմատ, որի երկարաժամկետ ռազմավարությունը հիմնված էր իշխանության անքակտելիության վրա: Առաջիկա տարիներին պակաս շահավետ մեկնարկային կետից նույն տրամաբանությունը կրկնելը արդարացված չի կարող լինել։

Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին: Այս մտադրությունների մասին հայտարարություններն անօգուտ չեն մնա, եթե վերը բարձրացրած հարցերի մասին սովորենք խոսել սեփական և այլ ուժերի շահերի հստակ իմացությամբ խարսխված ճանապարհային քարտեզների ու ռազմավարության օգնությամբ, ոչ թե տափակաբանությունների և առնականության տրամաբանությամբ, ինչի հետևանքով Հայաստանն ու Արցախը կհայտնվեն նմանատիպ կացության մեջ, իսկ դա ճոխություն է, որը բնակչությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ:

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Մեր հայերեն էջից

Գլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ

Լիլիթ Սարգսյան
Հնս 8, 2022

Համաշխարհային ժամանակակից արվեստի պատկառելի հարթակում հակադիր բևեռների հայ արվեստագետների ընդգրկումը բացահայտում է ոչ հեռու անցյալի հայկական գեղարվեստական ​​ժառանգության հիմնովին վերանայման և վերաիմաստավորման անհրաժեշտությունը:

Read more
Artsakh — Ukraine: Armenia Between Two Wars

Արցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում

Կայծ Մինասեան
Մյս 12, 2022

Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ չդադարող լարվածության պայմաններում և 2020 թվականին Արցախում պարտությունից հետո Հայաստանն ինչպե՞ս կարող է դուրս գալ ահագնացող հակամարտությունների այս շղթայից:

Read more
Discovering Armenia: The Potential of Archeological Sites and Obstacles to Excavations

Բացահայտելով Հայաստանը․ հնավայրերի ներուժն ու պեղումների խոչընդոտները

Հասմիկ Բալեյան
Մյս 11, 2022

Հնագիտության ներուժ ունեցող Հայաստանում ոլորտի մասնագետները հաճախ բախվում են տարբեր խոչընդոտների։ Հոդվածը ներկայացնում է վերջին տարիներին Հայաստանի հնավայրերի պեղումների ընթացքը, անդրադառնում հայ և իտալացի հնագետների ուշադրության կենտրոնում հայտնված Դվինի պեղավայրին։ Ներկայացնում ենք 2022 թվականի մայիսի 11 ին EVN Report կայքի «Արվեստ և մշակույթ» բաժնում հրապարակված՝ Հասմիկ Բալեյանի հոդվածը:

Read more

Սպասելով գարնանը…

Սոնա Կարապողոսյան
Ապր 30, 2022

Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է այս օրերին կինոթատրոններում ցուցադրվող 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա…» ֆիլմին։

Read more

    Subscribe

    Մեկնաբանել

    Leave A Comment Չեղարկել պատասխանը

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

    Բաժանորդագրվել

    Բաժիններ

    • Քաղաքականություն
    • Կարծիք
    • Արցախը կիզակետում
    • Մարդ և հասարակություն
    • Մշակույթ
    • Ընտրություններ
    • Ստեղծարար Tech
    • Մարդ և օրենք
    • Տնտեսություն
    • Ընտրություններ
    • Հասկանալով տարածաշրջանը
    • Ընթերցողների հարթակ
    • Փոդքաստ
    • Մարդ և օրենք
    • Տնտեսություն
    • Ընտրություններ
    • Հասկանալով տարածաշրջանը
    • Ընթերցողների հարթակ
    • Փոդքաստ

    Հետևեք մեզ





    @ 2024 EVN Report. All Rights Reserved

      Subscribe

        Բաժանորդագրվել

        Բաժիններ

        • Քաղաքականություն
        • Կարծիք
        • Արցախը կիզակետում
        • Մարդ և հասարակություն
        • Արվեստ և մշակույթ
        • ԵՎ այլն
        • Ստեղծարար Tech
        • Մարդ և օրենք
        • Տնտեսություն
        • Ընտրություններ
        • Ընթերցողների հարթակ
          • Անցումային արդարադատություն
          • Ընտրական օրենսգիրք
          • Կամավորություն
          • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
          • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
        • Անվտանգության զեկույց
        • Հոդվածների ընդունման կարգ
        • Մեր մասին
        • Կապ
        • Eng
        • Հայ

        Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

        Աջակցություն

        ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ