Բայց և սակայն, այնուամենայնիվ․․․ Վերջին երկու տարիներին Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների խոշոր կենտրոններում։ Այս աննախադեպ միջազգային տեսանելիությունը կառուցողական քաղաքականություն գործարկելու շառժառիթ է։ Միաժամանակ, այս հագեցած մշակութային «արտահանումները» ի հայտ են բերում մի շարք խնդիրներ. ինչպե՞ս ինքնաներկայացնել հայության ներկա իրավիճակը, պե՞տք է արդյոք մշակել միասնական ռազմավարություն և ո՞վ ընդհանրապես ունի իրավունք ներկայացնելու «հայկական» օրակարգը միջազգային մշակույթի ականապատ խաղադաշտում։ Այս և այլ հարցերի շուրջ Վիգեն Գալստյանը զրուցում է համադրող, «Ահա կոլեկտիվի» տնօրեն Նաիրի Խաչատուրեանի հետ։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ