ՀՀ ԿԳՄՍՆ ընդունած նոր չափորոշիչներում ակնկալվում է, որ ուսումնական տարվա ընթացքում աշակերտները պիտի ինչ-որ նախագիծ իրականացնեն՝ իրենց նախընտրած առարկայից: Այսինքն՝ նոր չափորոշիչներով փորձարկվում նախագծային ուսումնառությունը: Ըստ այդմ՝ այս թողարկման շրջանակում ուսումնասիրում ենք նախագծային ուսումնառությունը, դրա սահմանումները, դրա մասին հետազոտություններն ու ազդեցությունը աշակերտների կրթական արդյունքների վրա։ Ինչքանո՞վ է դրա կիրառումը պետք, և ի՞նչ պայմաններ է պետք ստեղծել՝ դրա արդյունավետ իրականացման համար։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ