Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են աշակերտների հաջողության վրա, բայց ո՞րն է դպրոցի առաջնորդների դերը, և որո՞նք են առաջնորդության տեսությունները:
Այս թողարկման շրջանակում ուսումնասիրում ենք առաջնորդության տարբեր մոտեցումները, ինչպես նաև այն հիմնական հատկանիշները, որն ունի արդյունավետ առաջնորդությունն ըստ հետազոտությունների. ինչպիսի՞ն պետք է լինեն տնօրենները, ի՞նչ հարաբերություններ պետք է ունենան նրանք դպրոցի այլ անդամների և շահառուների հետ, և ինչպե՞ս է հնարավոր առաջնորդության միջոցով հաջողված դպրոց ունենալ։
Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ