Երբ հարցը վերաբերվում է կրթական քաղաքականություններին, ցածր և միջին եկամուտով երկրները բախվում են այլ խնդիրների, քան բարձր եկամուտ ունեցող երկրները: Սակայն սա չի նշանակում, որ ցածր և միջին եկամուտով երկներում՝ այդ թվում նաև Հայաստանում, հնարավոր չէ բարելավել երեխաների կրթությունը: Սակայն կարևոր է հասկանալ, թե որ կրթական քաղաքականություններն ինչպես են ազդում ցածր և միջին եկամուտով երկրների վրա։ Այս թողարկման շրջանակում կփորձենք գալ ընդհանուր եզրակացության, թե որ քաղաքականությունները կարող են լինել առավել արդյունավետ զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Այս թեմայի շուրջ կա թողարկումների երեք շարք, որոնցից սա երկրորդն է։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ