Ի՞նչ դեր ունի կրթությունը աշակերտներին՝ որպես քաղաքացի կրթելու հարցում։ Ինչպե՞ս ենք որոշում, թե ինչ նկատի ունենք քաղաքացի ասելով, և դա հասկանալուց հետ ինչպե՞ս ենք փորձում կամ կարողանում «կրթել» այդ քաղաքացուն։ Կրթություն 42-ի այս թողարկումը միտված է հենց այս հարցերին պատասխանելուն՝ փորձելով ներկայացնել քաղաքացիական կրթության մասին տարբեր տեսական մոտեցումներ և տեղայնացնելով դրանք Հայաստանի Հանրապետության կրթական համակարգին։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ