EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Սպտ 19, 2017

ԽԱՎԱՐՈՒՄ

EVN Report

Հայաստանի մշակույթի նախարարությունը փակեց Թումանյանի տուն-թանգարանում բացված ԽԱՎԱՐՈՒՄ ցուցահանդեսը` նշելով, որ այն «քաղաքականացված է» եւ կամ «նախապես նախարարության համաձայնության չեր արժանացել» եւ պետք է վերանայվի: Ցուցահանդեսը ընդգծում է Ստալինյան  ծայրահեղ հալածանքների, ճնշումների եւ ահաբեկչության ժամանակաշրջանի արհավիրքը երբ հազարավոր հայեր, այդ թվում` պետական եւ ռազմական գործիչներ, գրողներ, արվեստագետներ, հոգեւորականներ, մտավորականներ եւ շատ ուրիշներ ձերբակալվեցին, աքսորվեցին եւ սպանվեցին: Այդ ժամանակաշրջանի զոհ դարձան նաեւ Հովհաննես Թումանյանի զավակները:

Ցուցահանդեսը ոչ միայն ընդգծեց խորհրդային իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիաների ծավալն ու անմարդկանությունը, նաեւ հանրության ուշադրությունը հրավիրեց ժամանակի բազմաթիվ հայ պետական ​​գործիչների հակահայկական գործողությունների վրա: Ցուցադրությունը ժամանակագրական կարգով  ներկայացնում է ազգային հիմնահարցեր քննարկող արխիվային նամակագրություն` Հայաստան-Թուրքիա, Առաջին Հանրապետություն եւ Ղարաբաղ… ինչպես նաեւ 1917-1950 ժամանակաշրջանի ազգային աղետը թվերով:

Ցուցահանդեսը, որը պետք է տեւեր մինչ ուշ աշուն, «ժամանակավոր» փակելու մշակույթի նախարարության իրական շարժառիթները պարզ չեն: Քանի դեռ հանրությունն  հնարավորություն չունի ֆիզիկապես գնալ եւ տեսնել ցուցահանդեսը, ներկայացնում ենք ցուցադրության թվայնացված տարբերակը հիմնվելով Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի EVN Report-ին տրամադրած նյութերի վրա:

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԶՈՀԵՐԻՆ

ՊԱՏՄՈՒՄ Է

Ինչպես համընկան Մուստաֆա Քեմալի, լենին-ստալինյան բոլշևիկյան շահերն՝ընդդեմ հայաստանի և հայության:

Ինչպես հայ բոլշևիկները եղան հակահայ քաղաքականության ինքնամոռաց իրագործողները:

 

                                                              Լուստրացիա

                                                                           1917-1920-1926-1930-1934-1937-1941-1946-1949-1953

                                                                                                                           20..                                                        

                                        ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ  ԿՐԿՆՎԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ  ՈՒՆԻ

1920-1953 թթ. բոլշևիկյան  բռնաճնշումների զոհ է դարձել ավելի քան 45.000  Հայաստանցի:

 

ՕՍՄԱՆՅԱՆ ԵՒ  ԲՈԼՇԵՒԻԿՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Ձախից աջ

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆԱՅՆ (1894-1918)

Մեր ժողովրդի համար ամենածանր ժամանակ ծառայության է մեկնել   Արևմտյան Հայաստան: 1918թ. զոհվել է Վանում:

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ (1889-1938)

1937թ. սովետական բռնապետական կառավարության հրամանով ձերբակալվել է և աքսորվել Տայշեթ: Ամիսներ անց ՝ 1938թ. չդիմանալով տաժանակիր պայմաններին, մահացել է աքսորավայրում:

ՀԱՄԼԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ (1896-1938)

Սովետական ռեժիմի կողմից ձերբակալվել է 1935-ին, ապա՝  6 ամիս անց ազատ արձակվել: 1937-ին անձամբ Բերիայի հրամանով կրկին ձերբակալվել է և 1938-ին գնդակահարվել: Գնդակահարման վայրը դեռ անհայտ է:

ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ (1901-1938)

Սովետական ռեժիմի կողմից ձերբակալվել է 1937թ.: 1938-ին գնդակահարվել է  Մոսկվայի մերձակայքում՝ Բուտովոյի  «Կոմունարկա» կոչված գնդակահարման հրապարակում, որը նախկինում արյունարբու բոլշևիկ-նախարար Յագոդայի ամառանոցն էր:

“p.s. Ամեն ինչ կարող էր տարբեր լինել, եթե չլիներ 37 թ-ը”

 

 Մարիա Սոկալսկայա-Թումանյան՝

  Մուշեղ Թումանյանի այրին

“…ես շուտով համոզվեցի, որ էս շարժումը (հակաբոլշևիկյան) հիրավի առաջ է եկել գյուղերում և գյուղացիության մեջ, որոնց կոմունիստական կարգերն ու կարգադրությունները խորթ են ու անըմբռնելի:… . (փետրվարյան) հեղաշրջումից  ի վեր Երևանում բանտարկված կոմունիստ ընկերների և գերիների մեջ գնդակահարության ոչ մի դեպք տեղի չի ունեցած:”

 

Հովհ. Թումանյանը՝ Գ.Աթարբեկյանին  

 Մարտ 25, 1921

“Հայ շովինիստները՝ հենվելով իմպերիալիզմի դաշնակիցների վրա, առաջ են քաշում հանցավոր քիմեռային գաղափար՝ պատմական Հայաստանի  սահմաններում «Մեծ Հայաստանի» ստեղծում: Հայերի բացակայությունը և այնտեղ բացառապես մահմեդական բնակչության առկայությունը նրանց չի հուզում:

…մեր կուսակցությունը չի կարող սատարել  ո´չ  «Մեծ» , ո´չ էլ  «Փոքր»  Թրքահայաստանի  գաղափարին:”

Ա. Միկոյան

Դեկտեմբեր, 1919   [Ֆ-Պ.1022, ց.5, գ.306, թ.18-24]

 

«Լենինը  ասաց, որ Ռուսաստանը չի կարող և չի ուզում կռվել  թուրքերի դեմ, հատկապես Կարսի պատճառով, որը նրա կարծիքով թուրքական քաղաք է:  Լենինն ասում է , որ «Մենք ժամանակավորապես զոհաբերում ենք հայ աշխատավորության շահերը համաշխարհային հեղափոխության շահերին… Մենք չենք պատրաստվում Հայաստանի համար կռվել որևէ մեկի դեմ, հատկապես՝ Քեմալի»:

Հայաստանի Հեղկոմի անդամ Ա.Մռավյանը տեղեկացնում է Հայաստանի Արտաքին գործերի ժողկոմ Ա.Բեկզադյանին

 

“Եթե մեր գավառական պետական գործիչների շարքերը լցվեն միայն թերուսներով, միայն այն մարդկանցով, որոնք ուզում են միայն ապահովել իրենց և հեռանալ, մենք կմոտենանք այն պետական սնանկությանը, երբ ընդհանուր պայթումն անխուսափելի կլինի: Բոլորը խոսում են «սիրելի հայրենիքի» անունից, բոլորը քննադատում են, ոչ ոք ոչ կարողություն և ոչ տրամադրություն ունի աշխատելու և բոլորը…կեղեքում են…..”

Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի նամակից  ՀՀ վարչապետին

“…պահանջել կամ ապստամբած շրջանը /Ղազախ-Շամշադին/ միացնել  Խորհրդային Ադրբեջանին, կամ կարմիր բանակի ձեռքով գրավել…”

 

Ամիրխանյան, Պողոսյան, Ղալթախչյան

Հուլիս 6, 1920 

“…չի կարելի անվերջ խուսանավել կողմերի միջև, պետք է սատարել կողմերից մեկին որոշակիորեն, տվյալ դեպքում, իհարկե, Ադրբեջանին Թուրքիայի հետ: Ես խոսել եմ Լենինի հետ, ինքը չի առարկում”:

Ստալին, հեռագիր Օրջոնիկիձեին

Հուլիս 8, 1920

“Առաջարկում ենք հարցի լուծման հետևյալ տարբերակը, որը կգոհացնի Ադրբեջանին. Ղարաբաղը ամբողջությամբ և անվերապահորեն միանում է Ադրբեջանին….

Օրջոնիկիձե, Լեգրան

Բաքու,  Հունիս 14, 1920  [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.5,գ.361, թ. 15ա]

Հույժ գաղտնի

(Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում  և կարդալուց հետո անմիջապես այրել):

“Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի:

Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և  կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:

Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը  պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Սրա  համար պետք է.

Կազմալուծել հայկական կռվող բանակը…

Կազմակերպել դասալքություն…

Ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա…

Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:”

 

Հայաստանի կոմկուսի ԿԿ անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի.Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան

Բաքու, Սեպտեմբեր 20, 1920   [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.3,գ.275, թ.1]

“Ալեքսանդրապոլի պրոլետարիատը և չքավոր գյուղացիությունը՝ ազատագրված հայկական դարավոր լծից, հղում է  եղբայրական և սրտալի ողջույնը Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը….

Կեցցե Թուրքիայի կոմկուսը

Կեցցե կարմիր հեղափոխական Արևելյան բանակը

Կեցցե կոմունիզմը

Կեցցե Սովետական Հայաստանը”

Ար. Տեր-Մարտիրոսյան, Մկ. Խաչիկյան

Նոյեմբեր 13, 1920

[ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.2,գ.189]

«Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը»:

Քեմալ, 1920 

 

“…Առաջինը, որ աչք էր զարնում, ռուսական կարմիր բանակի և թուրքական բանակի եղբայրական հանդիպումն էր: Հատկապես միավորող  գործոն էր թուրքական բանակի զինվորների և սպաների նշանները`կարմիր կիսալուսինը և «Բադաշ»՝ աստղը…

Քյազիմ Կարաբեքիրը խոստացավ հայտնել ՌՍՖՍՀ կառավարությանը իր անչափ, անկեղծ ուրախությունը բանակների միավորման առիթով:”

 

Հատուկ կոմիսիայի անդամներ Աբիդ Ալիմով, Սուլեյման –Կուրի      

Բաքու, Դեկտեմբեր, 20, 1920    [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.3,գ.291,թ.1-4]

“Դաշնակների դեմ ամենաանգութ պատերազմը մեր հեղաշրջման գլխավոր նպատակն է: Թուրքերի մոտ ամրապնդված համոզմունքը դաշնակների վերաբերյալ չափազանց ամուր է նրանց ոչնչացնելու համար:”

Ավիս Նուրիջանյան

Բաքու,  Դեկտեմբեր 20, 1920  [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.3,գ.291,թ.1-4]  

Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից 10 .000.000 ռուսական ոսկի և զենք–զինամթերք անհատույց օգնություն քեմալական Թուրքիային հանուն.

— բոլշևիկյան հեղափոխության Թուրքիայում

— Հայաստանի մասնատման

1920թ` Քեմալը  առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց Հայաստանի հանրապետություն :

“Մենք ենթադրում ենք, որ Անտանտայի դեմ մարտնչող Մուստաֆա Քեմալի բանակը…բերում է մեզ ազատություն ….

Ալեքսանդրապոլի Հեղկոմի նախագահ՝ Մ.Գրիգորյան, փոխանորդ՝ Ն.Ստեփանյան

Կուրդինյան, Վ.Մխիթարյան, Ն.Զավարյան, Ս. Տեր-Մովսեսյան, Զ. Աշրաֆյան, Ա.Տեր-Մարտիրոսյան

հունվար 25, 1921   [ՀԱԱ, Ֆ-Պ.1022,ց.2,գ.193, թ.1]

“Առաջիկայում ստեղծվելու է «Վրացական, Հայկական և Անատոլիական թուրքական ֆեդերացիա», որի շուրջը կմիավորվեն արևելքի այլ երկրները:”

Ա.Է. Սքաչկո, Հայաստան եւ Թուրքիա գալիք համաժողովում `«Ազգերի կյանքը»

 Մարտ 4, 1921

1921թ. մարտին խորհրդային-բոլշևիկյան Ռուսաստանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև կնքվեց Մոսկվայի ՝բարեկամության և եղբայրության  պայմանագիրը:

Մի քանի դրույթներ 1921 հոկտեմբեր 13 կնքված Կարսի պայմանագրից

  • Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր ու Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ)։
  • Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։

Պետք է վեր´րջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որ մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ:  Հողային ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպես նաեւ վառ ու կենդանի պահի «միացյալ եւ անկախ Հայաստանի գաղափարը»  : Ուստի,…. անհրաժեշտ է նախ`
ա) վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ եւ ապա`
բ)  երկրի մեջ եղած 300.000 արեւմտահայ գաղթականությանը ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ»:

Արտաշես Կարինյան- Հայաստանի ԽՍՀ տնտեսական տեղեկագիր

1926 թ.

1923-1928 թթ

Հանուն Հայաստանի անկախության մարտնչած մոտ 1500 սպա արտաքսվել, գնդակահարվել և կացնահարվել է:

...Մովսես Սիլիկյան, Թովմաս Նազարբեկյան, Աթարբեկ Բեյ Մամիկոնյան, Վարդան Թելլալյան, Մակեդոն Օհանջանյան, Սերգեյ Մելիք-Յոլչյան, Համազասպ Սրվանձտյան, Հրանտ Տեր Մարգարյան, Լևոն Ենգիբարյան…

 

Սպաներին որոշվեց «յուրահատուկ» ձևով սպանել՝ կացնահարել: Դրա համար հայ բոլշևիկները ապավինեցին Երևանի ղանթարի շուկայի՝ ազգությամբ թուրք  մսագործների մասնագիտական հմտություններին:

Ձախից աջ

Հովհաննես Քաչազնունի — ՀՀ առաջին վարչապետ

Գուրգեն Էդիլյան — հասարակական գործիչ

Սիրական Տիգրանյան — Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար

Համազասպ Սրվանձտյան — ազատագրական շարժման անդամ

Թեւան Ստեփանյան — պետական, ռազմական գործիչ

Չոլո (Հարություն Աբրահամյան) — ազգային ազատագրական շարժում

Եղիա Չուբար — գրական, հասարակական գործիչ

Հրանտ Գալիկյան — փաստաբան, հասարակական գործիչ

Գրիգոր Չաղեթյան — Հայաստանի առաջին ֆինանսների նախարար

Նիկոլ Աղբալյան-քաղաքական, հասարակական գործիչ

“Ղարաբաղը, որի բնակչության մեծ մասը հայեր են, երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Սակայն Ղարաբաղի բնակչության տնտեսական կենսական շահը պահանջում է լինել Ադրբեջանի կազմում:”

 

զեկույցը 11-րդ բանակի ռազմահեղկոմին  [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.5,գ.362,թ.1-3]

Ձախից աջ

Հակոբ Զորյան — պատմաբան, տնտեսագետ

Հրաչյա Աճառյան — լեզվաբան, բառարանագիր

Մորուս Հասրաթյան — Մատենադարանի տնօրեն

Թադևոս Ավդալբեկյան — հայագետ, լեզվաբան

Գեւորգ Քոչար — ճարտարապետ

Միքայել Մազմանյան — Խորհրդային Միության պատվավոր նկարիչ, ճարտարապետ

Ներսես Ակինյան — Վիեննայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր

Միքայել Ենգիբարյան — Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր

Գուրգեն Վանանդեցի — գրական քննադատ

Մկրտիչ Զանան — դերասան, ռեժիսոր

1928 հուլիս  9-ին  հռչակվեց  Ստալինի  «դասակարգային թշնամու դեմ պայքարի սաստկացման»  նոր դոկտրինը:

1930-1938

 

Հայաստանում բռնադատվել է 14 904 մարդ,

4639-ը դատապարտվել է գնդակահարության,

1882-ն ուղարկվել է համակենտրոնացման ճամբարներ և ուղղիչ աշխատանքային գաղութներ:

Աքսորյալների մի մասը ցեղասպանությունը վերապրած հայրենադարձներ էին:

Ձախից աջ

Հովհաննես Հախվերդյան-գեներալ-լեյտենանտ

Թովմաս Նազարբեկյան — ռազմական գործիչ

Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյան

Քրիստափոր Արարատյան — Հայկական բանակի գեներալ-մայոր

Գայ (Հայկ Բժշկյանց) — գեներալ-գնդապետ

Գարեգին Նժդեհ — հայ զինվորական եւ պետական գործիչ

Արմենակ Խանփերյանց-ԽՍՀՄ ավիացիոն մարշալ

Մովսես Սիլիկյան — ռազմական գործիչ, ազգային հերոս

Նիկոլայ Ղորղանյան — ազգային ազատագրական շարժում

Աշխարհբեկ Քալանթար — հայագետ, հնագետ

1934 ԽՍՀՄ Կոմկուսի 17-րդ համագումարից հետո Մեծ տեռորը առավել սաստկացավ:

1937թ. օգ. 15-ին  ՆԿՎԴ-ղեկավար Ն.Եժովի կողմից ստորագրվեց «Հայրենիքի դավաճանների ընտանիքի անդամների և երեխաների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու» մասին N 004486 հատուկ հրաման:

 

Այս հրամանով բռնադատվել է ավելի քան 1250 հայ կին:

Եկեղեցի                                       

— Թալանվեց եկեղեցական գույքն ու հարստությունը

— 1926թ. որոշմամբ արգելվեց նշել ցեղասպանության զոհերի հիշատակը

— Փակվեց շուրջ 800 եկեղեցի

— 164 հոգևորական բռնադատվեց, նրանցից 91–ը գնդակահարվեց

— 1938-ին ԿԳԲ-ի ծպտյալ հայ գործակալները Վեհարանում խեղդամահ արեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Ա  Մուրադբեկյանի

Գաղտնի

“Ընկ. Ստալինին,

 

Ընկ. Միկոյանը խնդրում է Հայաստանը հակասովետական տարրերից մաքրելու նպատակով թույլատրել գնդակահարել լրացուցիչ 700 մարդ…

Առաջարկում եմ գնդակահարել 1500 մարդ՝ ընդհանուր առմամբ՝ նախորդ հաստատված թվի հետ՝ 2000 մարդ:”

Կոմիսար Ն. Եժով, ՆԳ ժող.

Սեպտեմբեր 22, 1937

Ձախից աջ

Վաղարշակ Նովենց (Երիցյան) — բանաստեղծ

Գուրգեն Մահարի — բանաստեղծ, արձակագիր

Վահրամ Ալազան — բանաստեղծ, արձակագիր

Եղիշե Չարենց — բանաստեղծ

Զաբել Եսայան — Գրող, թարգմանիչ

Ակսել Բակունց — արձակագիր, գրականագետ

Ազատ Վշդունի — բանաստեղծ, խմբագիր

Լեռ Կամսար — երգիծաբան, արձակագիր

Վահան Թոթովենց — գրող, արձակագիր

Մկրտիչ Արմեն -բանաստեղծ, արձակագիր

1937-1938 թթ

 

ԽՍՀՄ-ում բռնադատվեց մինչև 15 տարեկան 25 342 երեխա (ավելի քան 700-ը հայ ընտանիքներից) ՝ այդ թվում նորածիններ:

Մինչև 1.5 տարին լրանալը իրենց մայրերի հետ անցկացնում էին համակենտրոնացման ճամբարներում, ապա նրանց խլում էին մայրերից և հանձնում  մանկատներ և մսուրներ: Նրանց տրվեցին նոր անուններ: «Հակախորհրդային գործողությունների» ունակ երեխաների համար սովետական իշխանությունները ստեղծել էին  «Երեխաների Գուլագներ»:

1937-ի նոյեմբերի 1-ից մինչև 1938-ի մարտի 25-ը Հայաստանում պատիժներ է ստացել 6333 մարդ, 3639ը` գնդակահարություն:

1937-1938 թթ

 

ԽՍՀՄ-ում բռնադատվեց մինչև 15 տարեկան 25 342 երեխա (ավելի քան 700-ը հայ ընտանիքներից) ՝ այդ թվում նորածիններ:

Մինչև 1.5 տարին լրանալը իրենց մայրերի հետ անցկացնում էին համակենտրոնացման ճամբարներում, ապա նրանց խլում էին մայրերից և հանձնում  մանկատներ և մսուրներ: Նրանց տրվեցին նոր անուններ: «Հակախորհրդային գործողությունների» ունակ երեխաների համար սովետական իշխանությունները ստեղծել էին  «Երեխաների Գուլագներ»:

“… որոնք ազգ ճանաչելու և սիրելու ո՛չ արժանիքն ունեն, ո՛չ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետ են եղել:

Գարեգին Նժդեհ (Տեր Հարությունյան) 

1940 թ. դեկտեմբեր 10-ի որոշման համաձայն երեխաներին գնդակահարելու իրավունք տրվեց 12 տարեկանից:

Մարդկանց ոչնչացնելու բոլշևիկյան մեթոդները գործեցին նաև ռեժիմի դեմ:  Ստալինից սկսած մինչև Խաչիկ Մուղդուսի ոչնչացվեցին յուրայինների ձեռքով:

Բայց դա բավարար չէ: Նրանց, ինչպես նաև ռեժիմի կողմից խնայվածներին, սպասվում է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ`ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ և ետմահու  խայտառակ  ոչնչացում մարդկության դեմ գործած սոսկալի հանցագործության  անհերքելի  ՓԱՍՏԵՐՈՎ :

1917թ.  իշխանության եկած լենինյան  բոլշևիզմի հայկական արհավիրքը ոչ ամբողջական թվերով

1918թ. –ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի իսպառ հայաթափում՝այնտեղ մնացած վերջին 150.000 հայերի  տեղահանություն

հայերի  տեղահանություն Արևելյան Հայաստանից

Կարսի մարզ- 120.000

Ախալցխա- 30.000

Ախալքալաք- 80.000

Ալեքսանդրապոլ- 60.000

Էջմիածնի և Սուրմալուի գավառներ- 80.000

Երևանի, Շարուրի և Նախիջևանի գավառներ- 100. 000

Բաթումի շրջանից- 20.000

1949թ. հունիսի 14-ին ՆԳՆ № 00525 հրամանով ԽՍՀՄ–ում բնակվող շուրջ 16.000 էթնիկ հայ  աքսորվել է Ալթայի երկրամաս ևՆարիմ: Հայերին աքսորավայր տեղափոխելու համար պահանջվել է ընդհանուր առմամբ 16 գնացքակազմ:

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ