EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Դկտ 12, 2023

Իսկ հիմա ես պարում եմ

Անի Գևորգյան

Դեռևս 2013-ից միասին սովորող Ռոզա Խաչատուրյանը և Դավիթ Սարգսյանը մեկ տարի առաջ ամուսնացել են: Ռոզան ասում է, որ իրեն ուժ տվողը Դավիթն է, Դավիթն ասում է` իրեն ուժ տվողն էլ Ռոզան է: 

«Ամուսնուս ճանաչողները գիտեն, որ ինքն ասող-խոսող է, սակայն ամաչկոտ է, չի սիրում, որ իր մասին շատ խոսեն։ Բայց ինքը յուրահատուկ է: Շատերին թվում է, թե որոշ դեպքերից հետո կյանքը շարունակելն այլևս անհնար է, բայց դա այդպես չէ: Ամենածանր դժվարությունները հնարավոր է հաղթահարել, կամ ապրել դրանց հետ: Դավիթն իր ընկերների հետ միասին Օպերայի բեմին պետք է պարի: Արդեն մեկ տարի է դրան են պատրաստվում և ես, ինչպես կարողանում եմ, աջակցում եմ ամուսնուս»,- ասում է Ռոզան: 

Դավիթը «Զինվորի տան» պարի անվասայլակներով խմբի տասը տղաներից մեկն է: 

Դավիթ Սարգսյան

Զինվորական ծառայության ընթացքում դեպք եղավ. դիրքերից իջնելու ժամանակ ընկա, ինչի հետևանքով ողնաշարս վնասվեց, բայց այդ պահին վտանգը չհասկացա, շարունակեցի իջնել զորամաս: Ուշագնաց լինելուց հետո տեղափոխել են Երևան ու երկար ժամանակ կոմայի մեջ եմ եղել: Հետո շատ բաներ եղան: Իսկ հիմա պարում եմ: 

Արտյոմ Գևորգյան. պարուսույց

Լուրջ ենք պատրաստվում: Այնպես ենք անում, որ որևէ պարային խմբի չզիջենք: 

Ամեն մեկս մեր ցավերով, մեր հույզերով հանդերձ, փորձում ենք միմյանց օգնել, աջակցել։ Միևնույն ժամանակ, փորձում եմ խստությունն էլ պահել, բայց դա ոչ թե անձնական խստություն է, այլ կարգապահական:

Ուզում եմ ձեզ ճիշտն ասել. ամեն համերգից հետո, ամեն համարից հետո, երբ տեսնում ենք, թե բեմի վրա ինչ է տեղի ունենում, տեսնում ենք հանդիսատեսի արձագանքը, ակամայից հուզվում ենք և շատ է այդ հուզմունքը, որը փորձում ենք մեր մեջ պահել։ 

Մեզ համար շատ կարևոր է, որ համերգի ժամանակ լինեն ոչ միայն հիշողություններ, տխրություններ, հույզեր, այլ նաև հայացք դեպի ապագա, նաև պարզ լինի այն, որ տղաները ֆիզիկապես գուցե կորցրել են, բայց ապրում են լիարժեք կյանքով և կարողանում են դա գեղեցիկ ներկայացնել։ 

Վերա Ղազարյան

Չորս տարեկանից զբաղվում եմ պարով։ 20 տարեկան եմ։ Անցած տարվանից պարում եմ տղաների հետ։ Դեռ վաղուց նայում եմ վիդեոներ, որտեղ տղաները պարում են, մտածում էի՝ տեսնես կգա պահ, որ ես էլ նրանց հետ բեմ բարձրանամ։

Առաջին օրը, երբ եկա, պարերից մեկը տեսա, որը «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտության ներքո էր։ Ե՛վ երաժշտությունը, ե՛վ պարը շատ տպավորիչ էին։ Աչքերս լցվեցին, սկսեցի լաց լինել։ Տղաներից մեկը մոտեցավ, կատակեց՝ մինչև չհանգստանաս, չեմ պարելու։ Մտածում էի՝ ոնց եմ կանգնելու սայլակին, ոնց եմ համարձակվելու շարժվել, որ հանկարծ վտանգավոր բան չանեմ։ Բայց հենց առաջին փորձի ժամանակ ամեն ինչ ստացվեց։

Համերգների ժամանակ հանդիսատեսի արձագանքը շատ ազդեցիկ է լինում։ Մարդիկ չեն պատկերացնում, որ տղաները կարող են պարել, պտտվել, շուրջպար բռնել։ Համերգի ավարտին և՛ հանդիսատեսն է հուզվում, և՛ տղաները, և՛ մենք։ 

Անդրանիկ Մարգարյան

Վիրավորում եմ ստացել 44-օրյա պատերազմում: Ջրականում: Հերթական բուժումն էր «Զինվորի տանը», երբ ինձ ասացին, որ կարող եմ փորձի մասնակցել։ Մտածեցի ու համաձայնեցի։ Նախկինում պարով չեմ զբաղվել։ 

Իմ ընկերներն ու բարեկամները շատ էին զարմացել, գիտեին, որ ես նախկինում պարի հետ կապ չեմ ունեցել։ Իսկ հիմա պարում եմ։

Պարը կարող եմ համեմատել առավոտյան մարզանքի, նախավարժանքի հետ, բայց ավելի ոգևորող է և ավելի շատ բան է տալիս թե՛ ինձ, թե՛ կողքից նայողներին:

Երբ նոր ես սկսում, հոգնում ես, բայց ժամանակի հետ դա դառնում է հաճելի, զգում ես օգուտը, ոչ թե այն, որ հոգնացնող է։ Այստեղի աուրան ու մթնոլորտն էլ է շատ կարևոր, որ տղաներով իրար հետ տեսնվում ենք, շփվում ու մի բանի վրա ենք աշխատում։

Լաերտ Սաղաթելյան

Քսան տարի է հիվանդության հետևանքով սայլակով եմ ապրում, նաև լավ չեմ լսում: Այս տարի սայլակով կյանքիս քսանամյակը լրացավ (ծիծաղում է)։ 

Պարն ինձ համար է։ Ես միշտ սիրել եմ պարել։ Երբ խումբը բացվում էր, բոլորը գիտեին՝ առաջինն եմ լինելու։ Բեմի վրա չեմ հուզվում։ Դեռ դպրոցում պարել եմ, նվագել եմ, երգել եմ։ Հիմա նայում եմ, որ Օպերայի վրա մեր համերգի պաստառն է՝ ավելի եմ ոգևորվում։ Ո՞վ կմտածեր:

Ավելի լավ է այսպես ապրեմ, անեմ այն ինչ սիրում եմ, քան ինձ խղճամ ու լացեմ: Հավատացեք, ինչքան շատ ես քեզ խղճում, այդքան վիճակդ ավելի է վատանում ու այնքան ավելի քիչ մարդու ես դու պետք դառնում: 

Վարդան Վարդանյան

44-օրյա պատերազմում եմ վիրավորվել: ԱԹՍ էր, Ջրականում: Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն էր: 

Մեր պարերի մեջ ամեն մեկն իրենն է տեսնում: 

Մի քանի րոպեից համերգը կսկսվի ու ես հաստատ գիտեմ` մեկը դրան նայելու է ու մտածի` անհնար ոչինչ չկա, մարդիկ կան, մտածելու են` կյանքը շարունակվում է: Մենք ամեն ինչ տալու ենք, բայց ամեն մեկն իրենն է վերցնելու: Մարդիկ էլ կլինեն, որ սրան որպես պար կնայեն և ուղղակի հաճույք կստանան:

Համերգի ժամանակ բեմ ելնողների մարմիններից, ընդհանուր առմամբ, հանվել է 1 կգ 308 գրամ` 136 հատ բեկոր ու փամփուշտ: 

Մինչ բեմի վրա ընթանում էր համերգը, շատերը հիշում էին` նույն տեղում 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար քողարկող ցանցեր էին պատրաստվում, գուցե որոշ տղաների տունդարձն այս բեմում արված աշխատանքի շնորհիվ էր: 

*«Զինվորի տունը» բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որի շահառուները տարբեր ժամանակներում զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված մարդիկ են: Նրանց  օգնություն է ցուցաբերվում և բուժում տրամադրվում: 

Մեկնաբանել

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ