EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Սպտ 25, 2019

Ժողովրդագրական պատկեր. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դեպոպուլիացիա է գրանցվել

Սոնա Մարտիրոսյան

Մի տուն լիքը մանուկներ ու դատարկվող երկիր

Անթառամ Կիրակոսյանը ընդամենը 65 տարեկան է: Ամուսնացել է 1974 թվականին ու հաջորդ 20 տարիներին լույսաշխարհ բերել 17 երեխա՝ 8 տղա և 9 աղջիկ: Տիկին Անթառամը Հայաստանի միակ հերոսուհի մայրն է: Նրա տունը լի է աղմուկ-աղաղակով, իսկ ընտանիքը բաղկացած է 81 անդամից:

Այսօր Հայաստանում ապրում է 6004 ընտանիք, որոնցում դաստիարակվում է 4 և ավելի երեխա: Այս ընտանիքներում ապրող երեխաների ընդհանուր թիվը 26.846 է: Սրանք, սակայն, միայն այն ընտանիքներն են, որոնք ընդգրկված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և նպաստ են ստանում պետությունից: Մյուս ընտանիքների մասին տեղեկություներ հնարավոր է ստանել միայն մարդահամարի միջոցով. Այսպես՝ 2011 թ.-ի մարդահամարի տվյալներով՝ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը կազմել է 13.658:

Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ համապատասխան իրավական ակտ, որով կարգավորվում է «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, և սահմանվում է «բազմազավակ ընտանիքի» կարգավիճակ ստանալու ընթացակարգ գոյություն չունի, ուղղակի ընդունված է այդպես անվանել 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին:

 

Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը. Ծնելիություն

ՄԱԿ-ի «Աշխարհի բնակչությունը» 2019 թ.-ի զեկույցում ասվում է, որ 1960-ականների կեսերից աշխարհի բնակչությունն ավելացել է ավելի քան 4 միլիարդով՝ 3.5 մլրդ-ից դառնալով 7.7 մլրդ: Նրանցից միայն շուրջ 3 մլն են ապրում Հայաստանում:

2001 թ.-ին Հայաստանում իրականացված վերջին մարդահամարի տվյալների համաձայն՝ երկրի մշտական բնակչության թիվը կազմել է 3. 018.900, իսկ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2. 961. 600 թիվը: Հայաստանում հաջորդ մարդահամարը տեղի կունենա 2020 թ.-ի հոկտեմբերի 18-27-ն ընկած ժամանակահատվածում:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը նշում է, որ 2017 թ.-ին իրականացված հարցումներից պարզ է դառնում, որ  Հայաստանում զույգերը ցանկանում են ունենալ 3 երեխա, սակայն ունենում են 1-2-ը: Հայաստանում ծնելիության գործակիցը 2019 թ.-ին կազմել է 1.6: Աշխարհում ծնելիության ամենացածր գումարային գործակից ունեցող երկրներն են Սինգապուրն է 1.0 ցուցանիշով և Պորտուգալիան՝ 1.2:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը մտահոգիչ է համարում նաև անպտղության ցուցանիշները: Ըստ նրա` 2014 թ.-ին ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու ՀՀ-ում անպտղության ցուցանիշները կանանց շրջանում: Պարզվել է, որ 25-45 տարեկան վերարտադրողական տարիքում գտնվող 605.000 կանանցից 90.000-ն ունեցել է առաջնային կամ երկրորդային անպտղություն` առաջնային՝ 25.000. երկրորդայինը՝ 65.000:  Սա վերջին նման ուսումնասիրությունն է, որ կատարվել է Հայաստանում: Դրանից հետո այդ նպատակով գումար չի հատկացվել:

 

Դեպոպուլիացիա. Երբ մահերն ավելի շատ են, քան ծնունդները

Այս տարի Հայաստանի 5 բնակավայրերում մահացության ցուցանիշը գերազանցել է ծնելիության ցուցանիշներին: Ամենամեծ խզումը գրանցվել է Լոռու մարզում:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը մտահոգիչ թվեր է ներկայացնում: Հիմնադրամի իրականացրած հետազոտությունների տվյալները փաստում են, որ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը մոտ է ծայրահեղ ցուցանիշի.

«Կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանում մի քանի տարի հետո կարող է դեպոպուլյացիա լինել: 2018 թվականին Հայաստանում  բնական հավելաճը դեռ 10 900 էր, այսինքն՝ ծնունդներն այդքանով գերազանցում էին մահացության ցուցանիշը, սակայն, հետաքրքիր էր, որ առաջին անգամ Լոռու մարզում մարզային կտրվածքով գրանցվեց բացասական միտում՝ մահերը 90-ով գերազանցում էին ծնունդներին: Այս ցուցանիշները կանխատեսելի էին, սակայն՝ մի քանի տարուց»,- ասում է նա:

Արտակ Մարկոսյանի խոսքով, դեպոպուլյացիայի վտանգի տակ  են նաև Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը: Ըստ մասնագետի՝ Հայաստանին դեպոպուլյացիա սպասվում էր, բայց միայն 2025 թ.-ին.

«Բանն այն է, որ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ական թ.-ին ծնված սերունդը: 1982-1992 թվականներին Հայաստանում եղել է շուրջ 77 հազար ծնունդ, իսկ 1992-2002 թվականներին՝ 46 հազար: Այսինքն՝ մոտ 41 %- ով ծնունդները պակասել են: Չհաշված, որ եղել է զգալի արտագաղթ: Կարելի է ասել, որ հենց արտագաղթն է ժողովրդագրական նման պատկերի հիմնական պատճառներից մեկը»,- ասում է Ա. Մարկոսյանը:

Հենց այս ցուցանիշների հրապարակումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որի հիմնական նպատակը ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղիներ գտնելն է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետը համոզված է, որ կառավարության գլխավոր անելիքները պետք է  ուղղված լինեն հատկապես գյուղական համայնքներում ծնելիության խթանմանը, ինչպես նաև՝ արտագաղթի կանխմանը.

«Առաջնային է ծնելիության խթանումը՝ հատկապես գյուղերում։ Դրան փորձելու ենք հասնել բնակարանների ձեռքբերման պայմանների բարելավման, գյուղերում երիտասարդների՝ եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ծրագրերի իրականացման օգնությամբ։ Հայաստանի գյուղերում ավելի քիչ երեխա են ունենում, քան քաղաքում։ Սա նախադեպը չունեցող վիճակ է: Սա նշանակում է, որ գյուղական համայնքներում մարդիկ աշխատանք չունեն, սոցիալ-տնտեսական պայմանները վատն են, երիտասարդները կա՛մ չեն ամուսնանում, կա՛մ էլ տեղափոխվում են Երևան։ Մենք ամեն բան պետք է անենք, որ գյուղաբնակաները ցանկանան մնալ և ապրել իրենց հողում»,- ասում է Արտակ Մարկոսյանը:

Այս պահին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ մշակել է 4 ծրագիր՝ ուղղված ժողովրդագրական վիճակի բարելավմանը: Դրանցից մեկը վերաբերում է  երեխայի ծննդյան միանվագ և խնամքի համար տրվող դրամական նպաստների համակարգի բարեփոխմանը, մյուսը՝ նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատություններում տրամադրվող խնամքի ծառայությունների ծածկույթի ընդլայնմանը (երկարօրյա խնամք և այլն) և դրանց որակի բարելավմանը, երրորդը՝ երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, իսկ 4-րդը՝ գյուղաբնակ երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների եկամտաստեղծ գործունեությանը աջակցելուն:

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ