Իրավակարգի, իրավական նորմերի աստիճանակարգության, օրենքների ընդունման մասին հոդվածի ՁայնաԳիրը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ համեմատելի՝ Նախիջևանի, Հարավային Օսեթիայի, Հյուսիսային Կիպրոսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Արևելյան Թիմորի և Կոսովոյի հակամարտությունների զարգացումը ներկայացնող Սոսի Թաթիկյանի հոդվածի ՁայնաԳիրը։
1850-ականների Ղրիմի պատերազմի, միջազգային խորը հակասությունների ու Սևծովյան տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելու շարունակվող պայքարին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիր տարբերակը։
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Սուրեն Մանուկյանի «Մաս 1. Ցեղասպանությունը՝ որպես ազգային և միջազգային օրակարգի մաս. Ցեղասպանության հարցը և ժամանակակից դիվանագիտությունը» հոդվածի ձայնագիր տարբերակը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Անցյալում կատարված ոճրագործությունների և այսօր էլ աշխարհում ընթացող մարդկայնության դեմ հանցագործությունների խնդիրն օգտագործվում է ոչ միայն քաղաքական հռետորաբանության մեջ, այլ նաև միջազգային զանազան խաղացողների կողմից իրենց շահերի սպասարկման համար։
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված՝ Սոսի Թաթիկյանի «Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին. նրանց անվտանգության և մարդու իրավունքների երաշխիքների բացակայությունից բխող անորոշություններ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Ներսեսյանը: Երեք մասից բաղկացած հոդվածաշարի առաջին մասում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի անորոշությունները և հնարավոր սցենարները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գոհար Աբրահամյանի «Հետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Անահիտ Հարությունյանի «Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 2» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Բուժման նպատակով մարդիկ հաճախ նախընտրում են մեկնել Գերմանիա՝ հույսով ու մեծ ակնկալիքներով, սակայն որոշ դեպքերում «հեքիաթային երկրում» ապրելու պատկերացումները սխալ են լինում ու մնում են ձեռնունայն։
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գայանե Մկրտչյանի «Հայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Անահիտ Հարությունյանի «Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Դյուսելդորֆի փախստական հայցողների կացարանում մարդիկ տարիներ շարունակ ապրում են, բուժվում ու միշտ սպասում՝ կամ լիարժեք բուժմանը, կամ արտաքսմանը։ Հոդվածաշարում հայերը ներկայացնում են, թե ինչպես են հասել Գերմանիա՝ հրաշքի սպասումով։
«ԵՎ այլն» բաժնում հրապարակված՝ Կարեն Ղարսլյանի «Երբ ապագայապաշտները հանդիպեցին իրենց բաղձած ապագայի հետ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Կարեն Ղարսլյանը: Թեև Հայաստանում ակնհայտորեն գերիշխում է հավաքապաշտական և առնական մշակույթը, քիչ չեն հասարակությունում անհատապաշտական և/կամ սեռահավասարության ձգտող սակավաթիվ շերտերի կողմից նրան նետված ձեռնոցները: *Ուշադրություն, ձայնագրում առկա են հայհոյախառն արտահայտություններ:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ