«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված Սոնա Մարտիրոսյանի՝ «Սյունիքը՝ Աստծո, պետության ու հակառակորդի աչքի տակ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: 2020 թվականի արցախյան պատերազմից հետո փոփոխված իրողությունները դժվար կացության առաջ են կանգնեցրել սահմանակից Սյունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին: Լրագրող Սոնա Մարտիրոսյանը եղել է պատերազմից հետո սահմանամերձ դարձած բնակավայրերում և կիսվում է նրանց խնդիրներով:
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Սոսի Թաթիկյանի՝ «ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկության համատեքստը» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր պատմական «Միավորվելով հանուն խաղաղության» նստաշրջանում ընդունել է բանաձև, որը վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Սոսի Թաթիկյանը բացատրում է, թե ինչու է Հայաստանը ձեռնպահ քվեարկել՝ մեծապես պայմանավորված 2020-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի համատեքստով:
«Տնտեսություն» բաժնում հրապարակված Սուրեն Պարսյանի՝ «Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի համար» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Օրեր առաջ սկսված ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքներն արդեն արտացոլվում են: Սուրեն Պարսյանը ներկայացնում է, թե ինչ ռիսկեր ու հնարավորություններ կան այս իրավիճակում Հայաստանի տնտեսության համար:
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Արմինե Մարգարյանի՝ «Թափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության վերանայումը և զինված ուժերի արդիականացումը պետք է հիմնված լինեն ոչ միայն կառավարության և այլ պետական մարմինների մոտեցումների ու տեսակետների, այլև քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի վրա:
EVN Report-ը վերսկսում է հոդվածների ձայնային տարբերակների հրապարակումը։ Ներկայացնում ենք 2022 թվականի փետրվարի 28-ին EVN Report կայքի «Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գոհար Աբրահամյանի «Տեղահանություն. սկսելով նորից․․․ ու նորից» հոդվածը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայ փախստականների և տեղահանվածների հարցը կարմիր թելի պես անցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր էջով՝ հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են վերսկսել իրենց կյանքը մի քանի անգամ:
Մարիամ և Երանուհի Ասլամազյանները Սովետական Հայաստանի ամենաճանաչված կին արվեստագետներից են։ Իրենց ստեղծագործական ուղու ընթացքում քույրերը արվեստի աշխարհում մի շարք կարծրատիպեր կոտրեցին՝ հետագա սերունդներին թողնելով մեծ ժառանգություն։Մարիամ և Երանուհի Ասլամազյանները Սովետական Հայաստանի ամենաճանաչված կին արվեստագետներից են։ Իրենց ստեղծագործական ուղու ընթացքում քույրերը արվեստի աշխարհում մի շարք կարծրատիպեր կոտրեցին՝ հետագա սերունդներին թողնելով մեծ ժառանգություն։
Այս շաբաթ առաջարկում ենք լսել Սոնա Մարտիրոսյանի` «Սեքսուալ դիսկուրս. խոսել անխոսելիի մասին» հոդվածի աուդիո տարբերակը։ Հայ հասարակական համերաշխությունը խաթարելու փորձված մեթոդներ կան: Դրանցից մեկը սեքսն է: Հասարակական դիսկուրսում սեքսը հակադրվում է գրեթե ամեն ինչին` կրոնին, սիրուն, ավանդական արժեքներին, անգամ հայրենիքին: Այս համատեքստում ստիպված եմ գուժել՝ Հայաստանում սեքս կա, և դա նորմալ է: Հոդվածը կարդում է Լուսինե Սարգսյանը։
Արևմտահայ գրող և խմբագիր Մառի Պէյլէրեանը զոհվեց 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ: Մեկ դար առաջ նա ոգեշնչող կերպար էր հազարավոր հայ կանանց համար։Նրա «Արտէմիս» ամսահանդեսը նպատակ ուներ կրթելու աշխարհով մեկ սփռված հայ կանանց ու աղջիկներին և խոսում էր նրանց իրավունքների մասին։ Այսօր քչերը գիտեն Մառի Պէյլէրեանի և «Արտէմիսի» մասին։ Լսեք Արփինե Հարոյանի՝ «Պատմության մոռացված էջերից» հոդվածաշարքի՝ «Մառի Պէյլէրեանի կյանքն ու ժամանակները» հոդվածի աուդիո տարբերակը։ Հոդվածը կարդում է հեղինակը, մեջբերումները՝ EVN Report-ի խմբագիր Ռուբինա Մարկոսեանը։
Հոգեբույժ Արամ Հովսեփյանի` «Հայելու երկու կողմից» հոդվածի աուդիո տարբերակը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների մասին է։ Հայաստանի սահմանամերձ համայնքներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ և նրանց ընտանիքներիը առնչվում են ծանր խնդիրների։ Այս համայնքներում գլխավորը գոյատևելն է՝ զգացմունքները միշտ էլ կարելի է զսպել, հետաձգել մինչև ավելի լավ ժամանակներ։ Հոդվածը կարդում է Լուսինե Սարգսյանը։
Այս շաբաթ առաջարկում ենք լսել Սոնա Մարտիրոսյանի՝ «Ժողովրդագրական պատկեր. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դեպոպուլիացիա է գրանցվել» հոդվածը Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական պատկերի մասին։Հոդվածը կարդում է Լուսինե Սարգսյանը։ Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1.6 ծնունդ մեկ կնոջ համար: Այս տարի հանրապետության հինգ շրջաններ գրանցել են ավելի բարձր մահացության, քան ծնելիության մակարդակ: Ամենաբարձրը Լոռու մարզում էր: Փորձագետների կարծիքով, ժողովրդագրական մակարդակը մտահոգիչ է:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ