Tag: Ուկրաինա

13 Հուլիսի, 2022
Part I: What May Happen to Armenians in Nagorno-Karabakh

Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին

Երեք մասից բաղկացած հոդվածաշարի առաջին մասում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի անորոշությունները և հնարավոր սցենարները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

4 Հունիսի, 2022

Ձայնագիր.Արցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում

«Կարծիք» բաժնում հրապարակված՝ Կայծ Մինասեանի «Արցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Ներսեսյանը: Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ չդադարող լարվածության պայմաններում և 2020 թվականին Արցախում պարտությունից հետո Հայաստանն ինչպե՞ս կարող է դուրս գալ ահագնացող հակամարտությունների այս շղթայից:

7 Ապրիլի, 2022

Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի կողմից սողացող էթնիկ բնաջնջման իրականացումը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները վկայում են Ադրբեջանի` բնիկ հայկական բնակչության էթնիկ բնաջնջման մտադրության մասին և ընդգծում այնտեղ միջազգային նորմերի համաձայն գործող խաղաղապահ ճարտարապետության անհրաժեշտությունը:

9 Մարտի, 2022

ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկության համատեքստը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր պատմական «Միավորվելով հանուն խաղաղության» նստաշրջանում ընդունել է բանաձև, որը վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Սոսի Թաթիկյանը բացատրում է, թե ինչու է Հայաստանը ձեռնպահ քվեարկել՝ մեծապես պայմանավորված 2020 թ. Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի համատեքստով:

8 Դեկտեմբերի, 2021
ԽՍՀՄ փլուզումն ու աշխարհաքաղաքական չավարտվող պայքարը

ԽՍՀՄ փլուզումն ու աշխարհաքաղաքական չավարտվող պայքարը

30 տարի առաջ՝ 1991-ի դեկտեմբերին սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը։ Սակայն, եթե նախկինում համաշխարհային գերակայության համար մրցում էին հավաքական Արևմուտքն ու Խորհրդային Միությունը՝ յուրաքանչյուրն իր փոքր դաշնակիցների հետ, ապա «նոր աշխարհում» ինքնուրույնության և «արևի տակ իրենց տեղն» ամրապնդելու հայտ են ներկայացնում ավելի ու ավելի շատ երկրներ։