Հետպատերազմյան շրջանում հաճախ են խոսում այն մասին, որ ապրում ենք վախի մթնոլորտում և հենց վախի հիման վրա ենք անհատական և հասարակական որոշումներ կայացնում: Վախի թեմայի շուրջ զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը, բանասեր, արվեստագետ Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմաբան Զոհրաբ Գևորգյանը և կրթության մասնագետ Գայիանէ Մածունեանը:
— Ո՞րն է վախի մթնոլորտը, որքանո՞վ է այն իրական, ի՞նչ տիպի վախի մասին է խոսքը, որքանո՞վ է կարևոր վախի գիտակցումն ու կառավարումը։ Ինչի՞ց ենք վախենում. նախկինների վերադարձ, Սյունիքի կորուստ, պատերազմի վերսկսում, Հայաստանի ինքնիշխանության կորուստ և այլն: Անձնակա՞ն, թե՞ կոլեկտիվ վախեր։
— Ո՞րն է կրթության դերը վախի կառավարման հարցում. էմոցիոնալ գրագիտություն։
— Համամարդկային վախ, ազգային վախ, ընտանեկան վախ, անհատական վախ։
— Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում վախին։
— Այժմյան իրավիճակը Հայաստանում. անկանխատեսելիություն, վտանգների մասին ընդլայնված պատկերացումներ, վախի զգացողության շահարկում։ Անվտանգության զգացողության մակարդակները. արդյո՞ք կարող են լինել անհատական լուծումներ (օրինակ` զենքի ձեռք բերում), թե՞ հանրային/կրթական լուծումներ են անհրաժեշտ։
— Ինչո՞վ է պայմանավորված զենք ունենալու ցանկությունը. պայմանական արտաքին թշնամուց պաշտպանվելու մղմա՞մբ, թե՞ ներքին անկարգություններից վախով. արդյո՞ք իրատեսական է վախը քաղաքացիական պատերազմից։
— Ժամանակի մեջ կոնֆլիկտ. հնի ու նորի հակադրությունը ծնում է նոր բան ստեղծելու վախ։
— Անհատի վախը հասարակությունից. պատկանելիության զգացման կորուստ։
— Արտաքին փրկիչներին ապավինելը և փոփոխություններից խուսափելը` որպես վախ պատասխանատվություն վերցնելուց. ինքնաբավ մարդու կարևորությունը: