Ashot Voskanyan

Աշոտ Ոսկանյան

Աշոտ Ոսկանյանը փիլիսոփայության դոկտոր է, դոցենտ։ Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասավանդում է Հայ ժողովրդի պատմություն և հատուկ դասընթաց, նվիրված Խորհրդային Հայաստանին։ Գիտական հետաքրքրությունների շրջանակին են պատկանում հասարակական գիտությունների մեթոդաբանությունը, փիլիսոփայական հերմենևտիկան, ռացիոնալության և հասարակության արդիականացման տեսությունները և ազգային ինքնության հիմնահարցերը։ Ավելի քան հիսուն գիտական՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն հրապարակումների հեղինակ է։ 1993-ին հիմնադրել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (http://archumanities.am/), որի նախագահն է մինչ այժմ։ 1990-1995 թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Նախագահության անդամ: Հետագայում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական հանձնաժողովի անդամ և Ազգային Եկեղեցական ժողովի պատվիրակ։ 1995-2002 թթ. ՀՀ դեսպանն էր մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ավստրիայում և Գերմանիայում: Եղել է ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կազմակերպություններում։ 2002-2017 թթ. մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում։

Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը որպես հայաստանյան իրադարձություն

Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը որպես հայաստանյան իրադարձություն

Լույս է տեսել նշանավոր փիլիսոփաներից մեկի՝ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը։ Աշոտ Ոսկանյանն անդրադառնում է գրքին՝ թարգմանությանը, հիմնական թեզերին, ինչպես նաև ներկայացնում հայաստանյան իրողությունները։