Irina Merdinyan

Իրինա Մերդինյան

Իրինա Մերդինյանը ճարտարապետ է։ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մագիստրոս է։ Մասնագիտական գործունեությանը զուգահեռ, նաև հոդվածներ է հեղինակել, որոնք տպագրվել են երևանյան պարբերական ամսագրերից մեկում։ Առօրյա կյանքի դրվագների մասին նրա դիտարկումներն ու փոքրիկ պատումները հոբբին են, որոնք ժամանակ առ ժամանակ թղթին են հանձնվում։

Բարև Ձեզ, զանգում եմ Վայքի հաշվառման կենտրոնից․․․

Բարև Ձեզ, զանգում եմ Վայքի հաշվառման կենտրոնից․․․

Սեպտեմբերի վերջին կամավորության մեկ օրը Վայքում առաջինը, բայց ոչ վերջինն էր ճարտարապետ Իրինա Մերդինյանի համար։ Բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված արցախցիներին աջակցելու ընկերներից մեկի նախաձեռնությունը վարակիչ հիվանդության նման պետք է տարածվեր նաև իր վրա։