Karen Avetisyan

Կարեն Ավետիսյան

Կարեն Ավետիսյանը կինոքննադատ է, մշակութային լրագրող, սյունակագիր և ռադիոհաղորդավար։ Ավարտել է ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բաժինը, մշակույթին և արվեստին նվիրված հեղինակային ռադիոհաղորդում է վարում «Sputnik Արմենիայում»։ Կինոքննադատների միջազգային դաշնության՝ FIPRESCI-ի անդամ է։ Ներկայումս «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է։

Ուժը` ճշմարտություն(ն) է

2022-ի պատմական մարտ ամսվա հայ–ռուս–ուկրաինական մեր այս պայմանական նշանաբանական եռանկյունու արանքում Վիտրուվյան մարդու պես ջղաձիգ է Խոսքը՝ ոչ միայն այլաբանական, այլ հենց ամենուղիղ մարմնավորմամբ։

Հայելին զուգարանում

Ինչպե՞ս են մարդիկ իրենց պահում հանրային տարածքներում ՝ համեմատած մասնավորի, ինչպե՞ս են նրանք ընկալում իրենց անհատական քաղաքացիական պատասխանատվությունը. այս ամենն հասարակության արտացոլումն է, որում նրանք ապրում են:

“Michael Jackson, Know This Well, I Can’t Bear This Pain”

«Մայքլ Ջեքսոն, լա՛վ իմացիր, էս ցավերին չեմ դիմանա»

Top 10 of Rabiz-ը անվեհեր 90-ականների խելառ մանուկն է։ «Մեր բակի», «Խաթաբալադայի» ու մի քանի այլ must-երի հետ միասին այն անհրաժեշտ է վերբեռնել ի պահ ապագայի թվային թանգարանում՝ ի զարմանս գալիք մշակութաբանների, որոնք դեռ նորովի պետք է բացահայտեն, թե այդ ինչպես է քարտեզի վրա հազիվ նշմարվող դռնփակ Հայաստանում ծնունդով Սպիտակցի Հայկ Ղևոնդյանը իր ցավերը պատմում փոփի արքա Մայքլ Ջեքսոնին:

The Peephole

Գլազոկը

Պատմություն ուրիշների կյանքի կալիդոսկոպիկ աղավաղումների մասին, որտեղ մարդկային փոխհարաբերությունները ձեզ համար օտար են և ձեզանից հեռու՝ չնայած որ պատմությունը ձեր քաղաքից է, իսկ «հերոսը»՝ ձեր ընկերը: Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն Իններորդ թաղամասի 9ա շենքի իններորդ հարկից՝ առանց դիտանցքի տան դռան այն կողմից: