Karén Karslyan

Կարեն Ղարսլյան

Կարեն Ղարսլյանը (ծնվ. 1979) բանաստեղծ է, արձակագիր, արվեստագետ և թարգմանիչ: Նա ՓԵՆ Հայաստանի Խաղաղության հանձնախմբի ղեկավարն է: Բ.գ.թ. անգլիական կոչում է շնորհվել Երևանի Բրյուսովի անվ. Լեզվաբանական համալսարանի կողմից: Ծնվել է Երևանում, արդ բնակվում է ԱՄՆ-ում: Հեղինակել է «Ռեժիմը խուճապի մեջ է» վավերագրական տրագիկոմեդիան (Ակտուալ արվեստ, 2019, բեմադրել է «Թեք Տեղ» թատրոնը), «Ատերազմա» տպագրային ֆիլմ-վեպը (Ինքնագիր, 2016), «Գրողի ծոցը» տձև հայրենների ժողովածուն (Ինքնագիր, 2010), «X կադր/վայրկյան» մինիմալիստական վիպակը (Բնագիր, 2003): 2004-ին արժանացել է Երիտասարդ արվեստագետի մրցանակին անտիպ “Password" վեպի համար: 2003-ին հանրային հեռուստաընկերության կողմից ճանաչվել է տարվա գրող: Մանրամասները` karenkarslyan.com:

Երբ ապագայապաշտները հանդիպեցին իրենց բաղձած ապագայի հետ

Թեև Հայաստանում ակնհայտորեն գերիշխում է հավաքապաշտական և առնական մշակույթը, քիչ չեն հասարակությունում անհատապաշտական և/կամ սեռահավասարության ձգտող սակավաթիվ շերտերի կողմից նրան նետված ձեռնոցները: