Chez moi
Դու հեռանում ես տնից, որ քեզ փրկես ու հետ գաս՝ վստահ լինելով, որ տունը կմնա։ Քեզ փրկում ես, տունը՝ չէ։ Ավելի ճիշտ՝ քեզ տան մեջ չես փրկում, այլ տնից դուրս. chez moi-ն չի փրկվում։ Դու արդեն որտեղ էլ ապրես՝ chez moi չէ։ Մենակ մնացած տներում թշնամու զինվորներ են։ Մենակ մնացած տները սպանել, տանջամահ անել չի լինում։ Մենակ մնացած տները հետևում են անթրաշ զինվորների խրախճանքին: