Misak Khostikyan

Միսակ Խոստիկյան

Ճարտարապետ, դիզայներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան։ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, ինչպես նաև Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի դասախոս: Դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նախագծել է մասնավոր առանձնատներ, իրականացրել է ինտերիերի ձևավորման նախագծեր, մասնակցել է ժամանակակից արվեստի մի շարք ցուցահանդեսների։ Տեսաբանական հոդվածների և գրական գործերի հեղինակ է: Եղել է «Ակտուալ արվեստ» և «Կորդ» հանդեսների համախմբագիր։