Oձիք ոլորելուց առաջ ու հետո
Սեռով պայմանավորված խտրականության, կնատյացության, գենդերային ապատեղեկատվության բաժանարար գծերը շատ են, իսկ թիրախը միշտ նույնն է։
Գրող և ֆոտոլրագրող Ռուբինան աշխատել է մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։ Եղել է Քուվեյթ հեռուստաընկերության լիբանանյան թղթակիցը, ՍիվիլՆեթ-ի անգլերեն բաժնի խմբագիր: Նա EVN Report-ի համակարգող խմբագիրն է:
Սեռով պայմանավորված խտրականության, կնատյացության, գենդերային ապատեղեկատվության բաժանարար գծերը շատ են, իսկ թիրախը միշտ նույնն է։
Անդրադարձ հայաստանյան լրատվամիջոցներում գենդերային ապատեղեկատվությանը, հիմնական թիրախներին ու վտանգավոր կարծրատիպերի վերարտադրման հետևանքներին ու հասարակական ազդեցություններին։
Հայաստանը բազմամշակույթ է՝ բառիս ամենալայն իմաստով։ Եվ էական էլ չէ, ինչ ես իրականում որոշել՝ վերադառնալ Հայաստան կամ հեռանալ Հայաստանից, միևնույն է, նրա ուղեծրում ես:
Տձև գծերի հատումների ու արևի տակ շողացող մարմիններից ավելի ծանր ստվերների միջև միջանկյալ մի տարածություն է՝ գոյությունը բազմապատկող, բայց և բազմապատիկ խզված ինքնության տարածություն, կանանց տարածություն։ Այս տարածության մեջ ժամանակն էլ է այլ՝ օտար: Քառորդ կյանք՝ ծնելու, կես կյանք՝ ապրելու, բայց մարդկության պատմության չափ տևականություն՝ մյուսին հասնելու, հավասարվելու համար: Ի՛նչ փույթ, որ նէ* օրացույցի մեջ օր ունի, ամիս էլ ունի: Ի՛նչ փույթ, որ այս ամիս շատ բան պիտի ասվի կանանց մասին։ Բայց այս խմբագրականը կանանց միամսյակի մասին չէ: Այս տարածության մեջ օտարությունն էլ է այլ՝ տարօրինակ: Նէ բազմիցս է օտարյալ՝ ոչ թէ հարազատի կարոտից կամ այլությունից, այլ քանի որ տարածությունն է այլ՝ փոքր է, նեղ։ Չնայած այն հաճախ ընդլայնվում է կամ կրճատվում, բայց ավելի հաճախ ճնշում է նէ-ին, քան մյուսին: Տարածությունն էլ է հաճախ մյուսինը: Ինչ փույթ, որ նէ տուն ունի, տան մեջ էլ սենյակ, սեղան: Խրախճանքի սեղանների շուրջ, կենացների ժամանակ էլ տեղ ու ծավալ ունի… Մեկ ումպ՝ կանանց երջանկության համար, ևս մեկը՝ եթե մայր է։ Բայց կենացներն այս տարածության մեջ ավելի հաճախ մեղայականներ են - զինվոր, ծնող, մայր, կին, գեղեցկություն... Մյուսներն իրենք իրենց սեռի կենացը չեն խմում՝ կարիքը չունեն: Մյուսներն իրենք իրենց տարածությունը չեն փնտրում, նրանք տարածություն նվաճող տեսակից են: Նա տիրանում է, նէ ստեղծում: Այս հրատարակությունը տեսադաշտ ստեղծելու փորձ է, այլընտրանքի տարածություն երևակայելու, ոգեկոչելու փորձ: Վարժանք, գոնե այս էջի երկարությամբ, հեռանալու կանխակառույց քաղաքային, սոցիալական ու անձնական տարածություններից, և հարցում՝ ի՞նչ կլինի, եթե... Եթե Մայր Հայաստանն իջնի իր պատվանդանից, եթե քաղաքի պատերը կանանց ճակատագրերի մասին պատմեն... Ի՞նչ կլինի, եթե մեզ պատկանող տարածությունները վերաձևակերպվեն ու նէ դառնա հավասար՝ տեր, նվաճող ու ստեղծող:Տձեւ գիծերու հատումներու, մարմինէն աւելի ծանր շուքերու միջանկեալ տարածքներէն ծնած ինքնութիւն մը կայ, որ
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ