Suren Manukyan

Սուրեն Մանուկյան

Սուրեն Մանուկյանը պատմական գիտությունների թեկնածու է, Երևանի պետական համալսարանի Ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ֊յի ամբիոնի վարիչը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանության ամբիոնի վարիչը:
Նա եղել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) Խորհրդատվական խորհրդի (2017-2021) և Բանաձևերի կոմիտեի (2015-2017) անդամ։ Ֆուլբրայթի կրթաթոշակառու է եղել ԱՄՆ Նյու Ջերսիի Ռատգերս համալսարանի Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնում (2012-2013)։

Genocide as Part of the National and International Agenda, Part I

Մաս 1. Ցեղասպանությունը՝ որպես ազգային և միջազգային օրակարգի մաս

Անցյալում կատարված ոճրագործությունների և այսօր էլ աշխարհում ընթացող մարդկայնության դեմ հանցագործությունների խնդիրն օգտագործվում է ոչ միայն քաղաքական հռետորաբանության մեջ, այլ նաև միջազգային զանազան խաղացողների կողմից իրենց շահերի սպասարկման համար։

The World Will Never Be the Same Again

Աշխարհը երբեք այլևս նույնը չի լինի

Խոշոր համավարակները միշտ էլ կտրուկ փոխել են հասարակությունները: Նրանք երբեմն ավելի մեծ հետք են թողել մարդկության զարգացման վրա, քան համաշխարհային պատերազմները, դիվանագիտությունը կամ աշխարհագրական հայտնագործությունները: COVID-19-ի նման մասշտաբային, ամբողջ մոլորակը համակած համավարակը անշուշտ հետևանքներ է ունենալու: Դրա մասին է վկայում մարդկության ողջ պատմությունը:

Սաքրալ գիտելիքի վախճանը եւ Օքքամի սայրը

Սաքրալ գիտելիքի վախճանը եւ Օքքամի սայրը

Իշխանությունում կամ նրա կողքին գտնվող քաղաքական գործիչները, ԶԼՄ-ների ղեկավարները եւ կարծիք ձեւավորողները ստեղծել էին մի զուգահեռ, վիրտուալ իրականություն ու համոզել դրանում բարձրագույն ղեկավարությանը եւ իշխանությունները դրա հետեւում չտեսան պարզն ու իրականը՝ մարդիկ արդեն չափազանց հոգնել են ապաշնորհ, ամբարտավան, նույնիսկ բազմաթիվ ձախողումների պայմաններում ինքն իրեն վերարտադրող իշխանությունից: