EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Երիտասարդական Ռեպորտ
Դկտ 26, 2018

Մշակույթ` փրկված քայքայումից

Գայանե Ղազարյան
Թվայնացման գործում տարիների փորձը Իսպիրյանին թույլ տվեց շատ արագ ծրագիր կազմել, ու  անհրաժեշտ սարքավորումը ձեռք բերելուց հետո թիմն անմիջապես անցավ աշխատանքի:  

Ժապավենները մի քանի փուլ են անցնում, մինչ պատրաստ կլինեն պահպանվել կոշտ սկավառակների վրա: Թվային ձայնագրությունն ապա ուղարկվում է հատուկ սենյակ, որտեղ հավասարակշռվում են ձայնային ալիքները, մաքրվում է աղմուկը, միավորվում են կտրտված հատվածները: Կախված ժապավենի որակից, մաքրման գործընթացը կարող է մի ամբողջ աշխատանքային օր տևել:  
Բացի ձայնագրություններից, կայքում հնարավոր կլինի գնտել նաև արտիստների կենսագրությունները և լուսանկարները: Կայքի պատասխանատու Նունե Սամվելյանի խոսքով` աշխատանքի ամենադժվար մասը վիզուալ նյութեր գտնելն է: 

Ի՞նչ է տեղի ունենում, երբ համացանցում որոնում ենք 20-րդ դարի արևմտյան երաժիշտների անուններ. միլիոնավոր արդյունքներ` մանրամասն կենսագրություններով, տեսանյութեր ու ձայնագրություններ: Իսկ եթե նույն ժամանակաշրջանի հայ երաժշտական գորժիչների փնտրե՞նք: Շատ դեպքերում բախվում ենք ոչ ամբողջական կամ շփոթության մեջ գցող կենսագրությունների, երբեմն ձայնագրություններ էլ են հանդիպում: Պատճառն այն չէ, որ Հայաստանը ժողովրդական երաժշտության, ջազի կամ դասական երաժշտության իր ժառանգությունը չունի: Խորհրդային և հետխորհրդային տարիներին արված հազարավոր ձայնագրությունները երկար տարիներ փակված են եղել արխիվների սենյակներում, մինչև Արթուր Իսպիրյանը և նրա թիմը կստանձներ դրանց թվայնացման գործը:

Գաղափարը ծնվեց 2001-ին, երբ Իսպիրյանը և Վահագն Հայրապետյանի տրիոն ջազային մի ալբոմ ձայնագրեցին, որում հավաքել էին Ալեքսանդր Աճեմյանի, Կոնստանտին Օրբելյանի և Արտեմի Այվազյանի 1970-80-ականներին գրված ստեղծագործությունների իրենց մշակումները: Երբ ձայնասկավառակը պատրաստ էր, Իսպիրյանի մոտ գաղափար ծնվեց շարունակել շարքը, քանի որ երգերը շատ էին, իսկ մի սկավառակը այդ ամենը չէր տեղավորում: 80-ականներին անդրադառնալու փոխարեն նա ցանկացավ հետ գնալ` 60-ականներ, հայ ջազ-էստրադային երաժշտություն: «Խոսում է Երևանը» ձայնասկավառակում մեկտեղվեցին Երևանի մասին երգերը` ջազային մեկնաբանությամբ:

Երկրորդ ձայնասկավառակը պատրաստելիս Իսպիրյանն ավելի համակվեց հայկական ջազով ու որոշեց վերադառնալ ակունքներ, երբ 1937-ին Արտեմի Այվազյանի գլխավորությամբ սկիզբ էր դրվում Պետական ​​ջազ նվագախմբին: Թվով երրորդ ալբոմը` «Ժամանակին Երևանում»-ը ավարտելու համար Իսպիրյանը դիմեց Հայաստանի հանրային ռադիոյի արխիվի բաժին: «Ես միշտ համագործակցել եմ Հանրային ռադիոյի հետ, որովհետև ուրիշ ոչ մի տեղ այդ նյութերը հասանելի չէին»,- ասում է Իսպիրյանը:

2017թ.-ին Ռուբեն Ջաղինյանը, Հանրային ռադիոյի հանրային խորհրդի ղեկավարը հրավիրեց Արթուր Իսպիրյանին ռադիո` թվայնացնելու 120.000 ձայնագրությունները, որոնք ոչնչացման վտանգի տակ էին: Թվայնացման գործում տարիների փորձը Իսպիրյանին թույլ տվեց շատ արագ ծրագիր կազմել, ու  անհրաժեշտ սարքավորումը ձեռք բերելուց հետո թիմն անմիջապես անցավ աշխատանքի: Նրանք սկսեցին հայկական երգերից և ռադիոհաղորդումներից, որոնք կազմում են ընդհանուր արխիվի մոտ 30%-ը: Հայկական բաժնի ձայնագրությունների ավարտից հետո թիմը նախատեսում է թվայնացնել քրդական, եզդիական, ռուսական և ադրբեջանական հավաքածուները:

Ժապավենները մի քանի փուլ են անցնում, մինչ պատրաստ կլինեն պահպանվել կոշտ սկավառակների վրա: Թվային ձայնագրությունն ապա ուղարկվում է հատուկ սենյակ, որտեղ հավասարակշռվում են ձայնային ալիքները, մաքրվում է աղմուկը, միավորվում են կտրտված հատվածները: Կախված ժապավենի որակից, մաքրման գործընթացը կարող է մի ամբողջ աշխատանքային օր տևել: Ապա թվայնացված նիշքն ուղարկվում է ձայնադարան, որտեղ տիկին Ռուզաննան գրանցում է ողջ տեղեկատվությունը երեք լեզվով և ավելացնում թվային գրադարանի ցանկերում:

Թվայնացման ընթացքում թիմում որոշեցին նաև կայք ստեղծել ու հանրային դարձնել այս ժառանգությունը: Արթուր Իսպիրյանի կարծիքով պետք է ազատվել մտածելակերպից, թե արխիվները  անհասանելի պիտի լինեն հանրության համար: «Հենց այդ անհասանելիության արդյունքում է, որ այսօր ունենք վատ երաժշտություն»,- ասում է նա:

Եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) կայքում, որը կգործի www.armradioarchive.am հղմամբ 2019թ. փետրվարի 25-ից, հավաքվել են երգերի և ռադիոհաղորդումների ձայնագրություններ: Առանձնացված են բաժիններ` ըստ երաժշտական ​​ժանրերի (ջազ, փոփ, ժողովրդական, դասական, հոգևոր) և ռադիոհաղորդումների տեսակների (հարցազրույցներ, ռադիո-ներկայացումներ, պոեզիա, մանկապատանեկան ծրագրեր): Կա նաև բաժին ոչ հայկական երգերի ու ծրագրերի համար:

Բացի ձայնագրություններից, կայքում հնարավոր կլինի գնտել նաև արտիստների կենսագրությունները և լուսանկարները: Կայքի պատասխանատու Նունե Սամվելյանի խոսքով` աշխատանքի ամենադժվար մասը վիզուալ նյութեր գտնելն է: «Գրադարաններում և համացանցում գրեթե ոչ մի նկար չկա, ստիպված եմ տնից տուն գնալ` հին լուսանկարներ գտնելու»,- ասում է տիկին Սամվելյանը: Երբեմն նրա բախտը բերում է. ծրագրի մասին լսելով` երաժիշտների ընտանիքները լուսանկարների ամբողջական ալբոմներ են տրամադրում:

Արթուր Իսպիրյանը կարծում է, որ դեռ 4-5 տարվա աշխատանք կա, թեև շատ կոմպոզիտորներ և նրանց ընտանիքները լսելով ծրագրի մասին ձայնագրություններ են բերում իրենց անձական արխիվներից:

Իսպիրյանը հույս ունի, որ ծրագրի միջոցով երիտասարդները վերջապես հնարավորություն կունենան ծանոթանալ հայ երաժշտական ​​ժառանգությանը: «Մենք չենք ստեղծել այն կամուրջը անցյալի ու նորի, որ մեր երիտասարդները կարողանան հանգիստ, ծաղկազարդ կամրջով գնան հետ և տեսնեն` ինչ գոհարներ ենք ունեցել մենք»,- ասում է նա` հուսալով, որ այս ծրագրի շնոհիվ հայկական երաժշտությունը շատ ավելի մեծ ճանաչում կգտնի:

 

Լուսանկարները՝ Գայանե Ղազարյանի  

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ